Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դաստիարակությանը համար, քանի որ ուսմունքն հագուստեն ավելի պետք է։

— Վասնզի, պատասխանեք մեկը, չըպլաք Մըսթաֆայի պես չպտըտիլն ամոթ է, բայց տգետ պտըտիլը ամոթ չէ։


— Ինչպե՞ս եք Կարապետ աղա։

— Վիճակս գիտես․.. փառք Ասաուծո։

— Վիճակդ գիտեմ նե՝ աղեկ չեա, ինչո՞ւ փառք Աստուծո կըսևս և զԱստված կը շողոքորթես։


Դրամի գործածությունը կամաց կամաց կը վերնա կոր մայրաքաղաքիս մեջ։

Դրամը չըլլա նե՝ հարկավ գործածությունն ալ չմնար, պիտի ըսես դուն հիմա։

Վալաթիո հրապարակին վրա ջուր ծախողներուն մեկեն ջուր խմելու կերթա խմբագիր մը, ջուրը կը խմե, տասնոց մը կուտա ու հինգ փարա ետ կուզե։

Հինգ փարանոց չունիմ, ատոր տեղը ահա քեզի Ժոպի սիկարայի թուղթ։

Խմբագիրը սիկարայի թուղթը կառնե ու ծխավաճառի մը խանութը կերթա։

— Սըկե ինձի ութսուննոց բաքեթ մը ծխախոտ տուր։

— Առե՜ք, էֆենտիմ։

— Քառասուն բարանոց չունիմ, ահա անոր տեղը քեզի Հայրենիքի մը տամ կ՛ըսե, կառնե կը քալե։


Առջի օրը տեղ մը խոսք կըլլար երկաթյա կամուրջին վրայոք և մեկը կըսերք թե հիշյալ կամուրջին տուպաներեն մեկ երկուքը չյուրյուք ըլլալուն համարի այդ կամուրջին շինությունը ետ մնացեր է։

— Զարմանալու ինչ կա, մյուս տուպաներն ալ եթե ասանկ ջուրի վրա ձգեն անոնք ալ վաղը չյուրյումյուշ պիտի ըլլան, ըսավ անդիեն միամիտ մը։