Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<4>

— Տոքթոր, գլխուս ցավուն համար ծով մտիր ըսեր էիր, ես ալ մտա, և հիմա եկա հարցունելու, թե ծովը աղեկ եկե՞ր է ինձի, թե չէ։

— Գլխուդ ցավն ինչպես է, չիյտե՞ս կոր։

— Դուք բժիշկ եք, որչափ ըլլա նե՝ ինձմե աղեկ գիտեք։

— Ձեզմե աղեկ գիտեմ նե՝ գլխուդ ցավն անցած է, բայց քիչ մը ուղեղդ վնասված է։


— Մասիս ինչո՞ւ համար լրագրի մը տված լուրը երկու օր ետքը կուտա։

— Որպեսզի կարդացածնիս չմոռնանք։


— Հիվանդնիդ ի՞նչպես եղավ։

— Առաջվան պես է, բոլոր գիշերը չքնանար, մինչև առտու կը հազա։

— Հազալո՞ւն համար չքնանար կոր, չէ նե՝ չքնանալուն համար կը հազա կոր։

— Հայտնի է, որ չքնանալուն համար կը հազա կոր, քնացող մարդը կը հազա՞։

— Քնանալու համար այնչափ դեղ տվի, օգուտ մը չըրա՞վ։

— Չըրավ։

— Բնա՞վ չքնանար կոր։

— Ամենևին։

— Անանկ է նե՝ սվիկա Ուսումնական խորհրդո անդամ ընել տվեք։

— Ասիկա մենք ալ խորհեցանք ամա, կը վախնանք կոր որ ան ատեն ալ բնավ չարթննար։