Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունն այնքան մարած է, որ քաջություն չունին կարդալու մինչև անգամ ինչ որ իրենց կիրքը կը շոյե։

— Չափազանց բարեկամություն մը ատելության ծնունդ կուտա։

— Սուտ անունն դիմակ մէ, որո ներքև կը փափագիմք պահվիլ և մատնվիլ միանգամայն։

— Փիլիսոփայությունն այն բաներեն մին է, որք կը սորվվին, բայց չեն սորվեցվիր։

— Հաճախ կը գանգատվի, որ գեշ կրթված տղայք կան. բայց կան, որ բնավ կրթված չեն։

— Աշխարհ այլ ևս մեծ մարդիկ չարտադրեր, ցորենն դեռ կը բուսնի մեր հողին վրա, բայց կաղնին այլևս չպիտի աճի հոն։

— Շատ մը լեզուներ սորվիլ մեկ երկու տարվան գործ է, իրենին մեջ պերճախոս ըլլալու համար ամբողջ կյանք մը պետք է։

— Ճանապարհորդության մը մեջ տղան կը տեսնե միայն մեկնումը, մարդն՝ նպատակը և ծեքունին՝ վերադարձը։

— Եթե ամբողջ մարդկային ցեղն առաքինի չիներ, չպիտի գիտնայինք, թե ի՛նչ կը նշանակե առաքինություն։

— Մոլությունն բարոյականին պաշտպանն է, որպեսզի այս վերջինն կարենա ապրիլ, հարկ է որ առաջինը չանհետանա։

— Օ՜ մոլություն մարդկային դատողության։ Երբ բարի եմ, կը պահանջես որ լավագույն լինիմ, երբ լավագույն եմ գոհ չես, և ինձմե նախամեծար կը համարես այն անձը, որ յուր մեկ մոլությունը դարմանելու կսկսի։

— Մեծ անվանդ ներքև հաճախ պզտիկ բաներ կը պահվին։

— Արդարն դժվարավ կը հավատա նենգության և ույժ համր ընթաց է յուր փորձառությունն, այնքան իրավ է, որ վաղահաս փորձառություն մը առավել կամ նվազ նենգություն կենթադրե։

— Երևույթն ժամանակ մը միայն կը խաբե, և միշտ կը ճանաչեմք ճիշդ այնպես, ինչպես որ եմք մեր սրտով, մեր գործերով։

— Մահվանե կերկնչիմք, բայց չեմք երկնչիր այնպիսի մտածումներն, սնոտի և աննշան խորհուրդներե, որք յուրաքանչյուր մանրերկրորդ մեր կենաց մի մեծ մասը կը կորզեն։

— Իմաստունն կրնա շատ անգամ սխալիլ տգետի մը պես, բայց տգետ մը երբեք չպիտի գործե իմաստնո մը գիտակցությամբ։

— Լավագույն է մարդ մուսումնասիրել քան տասն գիրք։

— Եթե կուզեմք աշխարհի մեջ հաճելի լինիլ, պետք է թողումք, որ կարգ մը մարդիկ սորվեցնեն մեզ շատ մը բաներ, զոր իրենք կանգիտանան։