Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարի — կամ պարե. գոնե
Պեզազ — կերպասավաճառ
Պելա — փորձանք
Պելքի — գուցե
Պենկ — խալ
Պեսլեմե — սպասուհի, սպասավոր, տնային ծառայող
Պերի — ի վեր, հետե
Պեքճի — պահակ
Պյուրո — պահարանի տեսակ
Պոթին — երկարավիզ կոշիկ
Պոթին կալոշ — ձմեռային երկարավիզ կոշիկ
Պուղուքեպապ — շոգիով պատրաստված քյապապ
Պրո — տես պյուրո

Սաթույն — էլեկտրականություն
Սալլամիշ ըլլալ — օրորվիլ ճոճվիլ
Սախա — կամ սաքա. ջրկիր
Սաղլամ — լրիվ
Սանքի — իբր թե
Սավուշ — հեռացիր, անցիր
Սարան — համետագործ
Սարայ — պալատ
Սեթրի — տղամարդու հագուստի տեսակ
Սեմեր — համետ
Սեյր քնել — դիտել
Սենետ — մուրհակ
Սեպեպլենմիշ ըլլալ — ջահել, հայթայթել, պատճառ ըլլալ
Սըճեթլի — առողջարար
Սըթմա — տենդ, ջերմ
Սթորոթյա — հաստ փայտ, մահակ
Սիլա — գործի բերումով առանց ընտանիքի հեռու տեղ գնալ
Սիկուրթա — ապահովագրում
Սկառբին — կիսակոշիկ
Սյուրյունյու — ձիապան
Սոսյա — վառարան
Սոֆթա — հետադիմական, մոլեռանդ, թուրք կրոնավոր
Սու — ֆրանսիական դրամի ամենափոքր միավորը
Սուարե — երեկույթ
Ստեքա — գնդակները հրելու փայտ

Վախթ — ժամանակ
Վաքանս — արձակուրդ
Վենթ է էոն — թղթախաղի տեսակ
Վերեսիե — ապառիկ
Վիզ ա վի — դեմ դիմաց
Վիզիթա — այցեգին, այցելություն
Վիսթ — կամ ուիսթ, թղթախաղի տեսակ

Տեթոշիթա — կանխավճար
Տեոր — մինչև որ
Տեքոլթե — հոլանի
Տուպա — լաստ. գործածված է գերանի իմաստով
Տրամ — կամ տրեմ. ծանրության փոքր միավոր

Րախի — օղի

Փոսթնանե — փոստ

Քալեմ օտասի — գրասենյակ
Քազազ — մետաքսավաճառ
Քազմիր — կամ քաշմիր. բուրդ կտորի տեսակ, շալ
Քայմե — կամ խայմե. թղթադրամ (թուրքական)
Քանարիա — դեղձանիկ
Քառյոլա — մահճակալ
Քավազ — կամ ղավազ, դռնապան շվեցար
Քարթուդ — ձմերուկ
Քարյոլանի — մահճակալ շինող կամ վաճառող
Քարձ — քյոսա, անմորուք
Քեթադե — խայտառակ
Քեսկին — խիստ, թունդ
Քերեսաենի — կաշեգործ
Քեֆիլ — երաշխավոր
Քիլիմ — կապերտ
Քիրա — վարձք
Քիրեմիտ — կղմինդր
Քյուրքնի — մուշտակագործ, մուշտակ վաճառող
Քոնսոլիսո — արժեթուղթ
Քորտելա — Ժապավեն
Քորտոն — շղթա