Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ ՄԸ ԱՌ ՕՐԱԳԻՐ

Թերթերնիս մամուլը դրված ատեն հետևյալ ընդօրինակությունն ընդունեցինք, որուն բնագիրը Օրսագրի խմբագրին ղրկված է եղեր։

Խորախորհուրդ խմբագիր պատվական Օրագրո:

Սրբազան Պատրիարք հայրը ձեր լրագրո չորեքշաբթի օրվան թերթը կարդացած ըլլալով, ինձի իր փոխանորդին հանձնեց, որ իր շնորհակալությունը հայտնեմ ձեր սիրելութեան։

Շնորհակալ է սրբազան հայրը ձեր սիրելութեն են, որ վերջապես աշխատելով, աշխատելով իրեն աչքը բացիք, իր բարեկամն ու թշնամին իրեն ճանչել տվիք, իրեն համար լարված որոգայթին վրայի ծածկոցը վերցուցիք և վտանգը ցուցուցիք։

Հիմա, սրբազանը ինք ալ զարմացած է, թե սա քսանուհինգ տարիներն իվեր իրեն բարեկամը կարծած անձիքը ի՞նչպես չէ ճանչեր, թե իր թշնամիներն են եղեր։

Ուստի, ահա իր խորին շնորհակալությունը ձեր սիրելության հայտնելեն ետև, հարկ կը համարի նաև ծանուցանել, թե ալ այսուհետե Օտյանց տունը չպիտի երթա, անոնց հացեն պատառ մը բերանը չպիտի դնե, էֆենտիներուն հետ չպիտի տեսնվի, ճամբան գտցած ատեն նախորդ Քաղաքական ժողովի անդամներեն մեկուն հանդիպի նե՝ երեսը անդին պիտի դարձնե։ էֆենտի անունը բերանը չպիտի առնե, ալ անոնցմե ժամոց, ծամոց չպիտի ընդունի, տան նե՝ երեսնուն պիտի նետե։

Ահա այս օրվնե կը խոստանա սրբազան հայրը, որ այսուհետև ձեր սիրելության խոսքեն դուրս չպիտի ելնե, և ամեն բան ձեր խորհուրդովը պիտի գործե։

Եվ ի նշան յուր սերտ բարեկամության և խորին շնորհակալության, գրաբերիս հետ կը ղրկե ձեր սիրելության փոքրիկ տակառ մը