Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ՄԵՂՈՒԻ

ՆԻՍՏ ԱՌԱՋԻՆ Ի ՃԱՄԼԸ ԽԱՆ

Նախագահ — Մասիս
Ատենապետ — Օրագիր

Օտապաշըյին ուշանալուն պատճառավ ատյանը ժամի 3-ին բացվեցավ ի ներկայության ներկա եղող անդամոց։

Ատենապետ. Խնդրոց կարգն անցնելեն առաջ պարտավոր եմ գիտնալ, թե մեծագույն մաս գոյացած է թե չէ։ Ասիկա հասկնալու համար կառաջարկեմ որ ներկա եղողներն իրենց բացակա լլլալն ապացուցանեն։

(Ներկա եղողներն կը հազան)

Ատենապետ. Շատ աղեկ։ Կառաջարկեմ նաև որ բացակա եղողները փռնգտան։

(Ոչ ոք կը փռնգտա)։

Ատենապետ. Ըսել է որ բացակա չկա։ Անցնինք ուրեմն խնդրող կարգը, և ձեռք առնենք Այվազին վավերացումը։

Փունջ. Քանի որ ժողովը դեռ վիճաբանության չմտավ, չեմ կրնար կարծիք մը հայտնել. հիմակու հիմա սանկ կը բողոքեմ: Բայց իրավո՞ւնք է, որ Օրագիր իր գինը 10 փարայի իջեցնե և իմ տունիկս փլցնե։

Նախագահ. Խնդիրեն շեղեցար, խնդիրը Այվազին վավերացման վրա է։ Ինչպես որ ծանոթ է մեծապատիվ անդամոցդ. այս խնդիրր այլ և այլ կերպարանքներու տակ մտավ։ Մեկը ռեգալեթ ղազեթասը ըսավ. մյուսը խայտառակ ըսավ, ուրիշ մը քարակեոզ ըսավ, չորրորդ մը ավանակ ըսավ։ Այս խոսքերուն դեմ իրավամբ կը բողոքե Այվազը, և կուզե գիտնալ, թե ասոնցմե որն է ինք, որպեսզի ինք ալ հետաքրքրութենե ազատի։ Եվ արդարև անորոշ վիճակի մեջ մնալու պես