Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առջի օրն ալ սուճին տունը ջուր չբերավ, ասո՞ր ալ պատասխանատուն դուն չես. ըսե նայիմ, անկիրթ (աշակերտը կը խնդան)։

— Անկիրթը դուք եք։

— Անկիրթը ես եմ մի, շուտ վար իջիր։

Կառավարիչը տեսնելով որ տնօրենին անխոհեմությունը ծանր հետևանքներ պիտի արտադրե, կառնե կը քալե։

Այս դեպքը սամաթիացոց աչքին առջև դնելով կը հուսանք, որ իրենք թաշկինակնին առնելով պիտի փութան դպրոցին այս արցունքը սրբելու, որովհետև ինքզինքը կառավարել չկրցող տնօրենի մը՝ դպրոցի կառավարությունը հանձնելը ազգասիրության գործ չէ․․․