Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ Մամուլի հարցուցի, ըսավ թե, երբ որ Կյոչեյան էֆենտիի կամաց գործիք ըլլալե դադրի։

Երբ Գաղղիո ազգային ժողովո երեսփոխաններուն հարցուցի, ըսին, թե, երբ որ Գաղղիո կառավարական վիճակը որոշվի։

Երբ հացագործ Զաքար աղային հարցուցի, ըսավ թե, երբ որ ազգեն ունեցած առնելիքը վճարվի։

Երբ Եղիա աղա Պեյլերյանի հարցուցի, ըսավ թե, երբ որ ձեռքն անցուցած 15000 ղուրուշը Գատը գյուղի Թաղական խորհրդույն հանձնե։

Երբ Շիրքեթի հայրիեի տնօրենին հարցուցի, ըսավ թե, երբ որ 13 և 15 թիվ շոգենավներն Սկյուտար բանելե դադրին։

Երբ թրամվեյի ընկերության հարցուցի, ըսավ թե, երբ որ այլ ես նույն կառքերուն մարդ զոհ չերթա։

Երբ իզմիրցվոց հարցուցի, ըսին թե, երբ որ Իզմիրի առաջ՝ նորդ մընտրվի։

Երբ Մեղուի հարցուցի, ըսավ թե, երբ որ այլևս խայթելու մեկը չգտնե: