Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՆԴՐՈՑ ՄԵՌՅԱԼՆ Ի ՏԵՍԼՅԱՆՆ ՄԵՂՈԻԻ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուիս մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 16-ին (№ 113), երկրորդ անգամ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։

1. Ենթադրում ենք, թե Զաքար աղան իրական դեմք չէ. նա միշտ ստանալիքների սպասող, երևակայական անձնավորության մարմնավորումն է, երգիծական մի տիպ, հեղինակի երկդիմի ակնարկների, կատակների, սրամտությունների, համեմատությունների առարկա (տե՛ս «1872-ի կտակր, ծանոթ. № 2, և «1873 նոր տարի», ծանոթ. № 9)։

2. Պարոնյանը նկատի ունի Գրիգոր Ներսիսյանին, որը Իճատիյեում կառուցել էր տվել մի դպրոց և կոչել իր անվամբ։ «Պտույտի» մեջ ևս Պարոնյանը խայթել է Ներսիսյանի փառամոլությունը և վերջինիս համակիր շրջաններում առիթ տվել դժգոհությունների (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, III հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Իճատիե», ծանոթ. 1)։

3. Ակնարկը վերաբերում է հայոց գերեզմանատան բռնագրավմանը սուլթանական կառավարությունից (տե՛ս «Բողոք մեռելոց», ծանոթ. № 2)։


ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈԻԹՅՈԻՆՔ ԵՐԵՎԵԼԻ ԱՆՁԻՑ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 16-ին (№ 113)։

1. Տե՛ս «Ազգային», ծանոթ. № 1։

2. «Ապակեդրոնացում» — Տե՛ս «Կոնդակին խորհուրդը», ծանոթ. № 2։

3. «Բեժի» — Կամ Բեժի Օտոման. Օսմանյան կայսրության ծխախոտի մենաշնորհի անգլո-ֆրանսիական ընկերություն։

4. Տե՞ս «Բողոք մեռելոց», ծանոթ. № 2։

5. Ծաղրված է Օսմանիե թատրոնի դատարկությունը։


ԾԱՆՈԻՑՈԻՄ

<4>

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 16-ին (№ 113), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։

1. Տե՞ս «Քում Քաբույի դուրսի թաղականը». հիշյալ հոդվածում ազգային սնդուկի համար ասված է, թե «արալըխ» (Ճեղք, բաց) ունի, այսինքն՝ հափշտակություններ են կատարվում մասնակի կերպով։ Սույն «ծանուցումով» հայտնվում է. որ Քում Քաբույի ազգային սնդուկի տակն էլ ծակ է, այսինքն՝ ամեն ինչ հափշտակված է։


ԿՈՐՈԻՍՏ ՄԸ

Առաջին անգամ լույս է տեսել «Մեղուի» մեջ, անստորագիր, 1872 թվականի դեկտեմբերի 16-ին (№ 113), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ