Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ացյալ ընկերության», 1870—1877 թվականներին խմբագիր «Երկրագունդի»։ Նրա գրչին են պատկանում «Գրական փորձեր» (1872, 1874), «(Գրիչ և սուր» (1881), «Նոր ճառեր», «Ազգային դաստիարակություն» (1872), «Արևելյան վիպակներ» (ֆրանսերեն) և այլ երկեր։

Պազեն, Բազեն Արջիլ (1811—1888), ֆրանսիական մարշալ։

Պալյան Հակոբ (1845—1875), Օսմանյան կայսրության արքունի ճարտարապետ նպաստել է արևմտահայ թատրոնի զարգացմանը նյութական և բարոյական մեծ оժանդակություններով։ Նրա մահվան առթիվ Պ. Ադամյանը գրել է մի բանաստեղծություն՝ «Ի մահ վսեմաշուք Հակոբ պեյի Պալյան արքունի ճարտարապետ և արվեստողաց» վերնագրով։

Պալյան Սարգիս (1834—1809), կրտսեր եղբայրը Պալյան Հակոբի, արքունի ճարտարապետ և հայտնի հասարակական գործիչ։

Պեկյան, Թադեոս (1842—1908), արևմտահայ հասարակական գործիչ։

Պեյլերյան, Եղիա, ազգային գործիչ։

Պենկլի, Պենկլյան Սերովբե (1834—1900), դրամատիկ դերասան, հայ օպերային թատրոնի հիմնադիրներից։

Պենկլյան, տե՛ս Պենկլի։

Պեշիկթաշլյան, Մկրտիչ (1828—1868), բանաստեղծ, դրամատուրգ, թատերական և հասարակական մեծ գործիչ։

Պետրոս կաթողիկոս, Աղթամարի կաթողիկոս, սպանվեց նույն կղզու միաբան Խաչատուր սրբազանի դավադրությամբ։

Պերանժե, Բերանժե Պիեր (1780—1857), ֆրանսիացի բանաստեղծ։

Պիոս IX Ջովաննի (1792—1878), Հռոմի պապ (1846—1878), եվրոպական ռեակցիայի գլխավոր ոգեշնչողներից, որը դեմ էր Իտալիայի միավորմանը։ Պիոս IX դրդմամբ 1870 թվականին Վատիկանը հրապարակեց պապի «անսխալականությունը»։

Պղարտոն, Պլատոն (427—347 թ. մ. թ. ա.), Հույն խոշորագույն փիլիսոփա Սոկրատի աշակերտը, ներկայացուցիչը օբյեկտիվ իդեալիզմի։

Պոլ տը Կոկ. Պոլ դը Կոկ (1794—1871), ֆրանսիացի վիպասան։

Պողոս, վարդապետ Մելիքյան. պարագլուխը Վանում սկզբնավորված և ծավալված Պողոսյան հակաժողովրդական շարժման։

Պուռպոններ, Բարբոններ. ֆրանսիական արքայական իշխանություն, որը գահակալեց Ֆրանսիայում 1589—1792, 1814—1815 և 1815—1830 թվականներին։

Բուրբոնները գահակալեցին Իսպանիայում, Նեապոլում և Պարմում։

Ռշտունի, Գարեգին (1840—1879), հայտնի կատակերգակ դերասան, գլխավորաբար խաղացել է Վարդովյանի թատրոնում, գրել է նաև կատակերգություններ։

Ռուսինյան, Նահապետ (1819—1879), Փարիզում մասնագիտացված բժիշկ, XIX դարի արևմտահայ հասարակական-մշակոլթային կյանքի գործոն դեմքերից։

Ռուսո. ժան Ժաք (1712—1778), ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող, լուսավորիչ։

Սահակ, Պարթե. կաթողիկոս, V դարի հայ քաղաքական կյանքի և մտավոր շարժման խոշորագույն դեմքերից, հայ գրերի ստեղծման կազմակերպիչը և աջակիցը Մաշտոցի։