Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԻՔԹՈՐ ՀՅՈՒԿՈ ԱՌ ԽՐԻՄՅԱՆ

Մասիս ալ սկսավ հրապարակի վրա նոր խնդիրներ հարուցանել ազողներու և հասարակությունը լրագիրներե բոլորովին պաղեցնել փափագողներու հետևիլ։

Մասիսի վերջին թիվերուն մեկուն մեջ Վիքթոր Հյուկոյե առ Խրիմյան ուղյալ ոտանավոր մը հրատարակված էր։ Մասիս ինք ալ հետաքրքիր եղավ աս բանին ու ոտանավորն իրեն տվողին գնաց հարցուր, թե այդ ոտանավորն, որ հրատարակված էր, Խրիմյանի՞ն ուղղյալ է, թե չէ։ Մասիս բացասական պատասխան առավ ու քանի մը օր ետքը բացատրություն տվավ, որ այդ ոտանավորն առ Խրիմյան ուղղակ չէ, ավելցներով, թե այդ ոտանավորը, որչափ որ հրատարակած ալ է' մյուս կողմեն ալ փութացեր է բացատրություն ուզելու։

Մեզի մնա նե Մասիս մեծ ծառայություն մը ըրած կ'ըլլա եթե իր հրատարակելիքներուն վրա նախ աղեկ տեղեկությոմն առնե ու վերջը հրատարակե։ Բանի մը նախ ճշմարտության կերպարանք տալ ու վերջին շինծու ըլլալը ծանուցանելը եթե անաչառությամբ խոսինք, խաբեություն է։ Կը ցավինք, որ Մասիս այդ ոտանավորով առիթ տվավ Խրիմյանին ուխտյալ թշնամիներուն, որ նորին սրբազնության սրտին վրա նոր վերքեր բանան. . .

ԿԱՅՆԵ'Ր ԵՆՔ, Չէ ՆԵ ԿԸ ՔԱԼԵՆՔ

Ազգին արդի վիճակին վրա մարդս նայվածք մը նետե նե' ինքզինքը Շիրքեթի խայրիեի 29 թիվ շոգենավուն մեջ կը կարծե կոր և կ'ստիպվի կոր քովինին հարցունել թե կայնե՞ր ենք, չէ նե կը քալենք կոր։

Առջի ատենները ժողովրդյան մեջ մեծ եռանդ կար, այնպես որ նոր պատրիարք մը նստելուն պես' ամենքնիս ալ կը պատրաստվեինք մեծ գործեր ընելու, թեպետև գործ մը չէինք ըներ, բայց գոնե կը պատրաստվեինք։ Ներսես սրբազանի պատրիարքության օրով այս պատրաստություններն ալ չեղան։

Ի՞նչ է ասոր պատճառը։

Պատճառը սա կրնա ըլլալ, որ ժողովուրդը նորընտիր պատրիարքեն շատ բաներ կը հուսար։

Ինչո՞ւ ուրեմն սրբազան պատրիարքեն ալ չհուսա ինչ որ իր նախորդներեն կը հուսար։

Պատճառր սա ըլլալու է, որ սրբազան պատրիարքնիս հանդի