Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թատրոնի ճակտին վրա կոտոշ բուսցնելու սպառնալիքին դալով՝ կը հարցունենք մեր բանին կենաց քարոզողին, թե Հիսուս այդպե՞ս վարվիլ հրամայեց իրեն, թե «Գնացեք այսուհետև աշակերտեցե՝ք և կոտոշս բուսացե՝ք ի ճակատս քրիստոնեից» ըսավ իրեն։

Կոտոշախոս նամակագիրն այս վարդապետությամբ բուսաբանության այս ճյուղն զարգացնելու նպատակ ունի նե թող Կայենեն ժառանգած յուր կոտոշներն այնպիսի ճակատներու վրա տնկե, որոնց կլիման հ արմ արություն ունենա զանոնք ընդունելու և աճեցնելու։

Կը հուսանք, որ մեր առաջարկությունն կ՝ընդունվի և Կայենի պես կոտոշավորներ կը շատնան ազգին մեջ ի փառս և ի պարծանս բարեկոտոշ նամակսւգրին։

ՄԵՐ ԲՈՂՈՔԸ

ԱՄԻՆԱՊԱՏԻՎ ՊԱՏՐԻԱՐՔ ՍՐԲԱՆԱՆ ՀԱՅՐ, ՆԱԽԱԳԱՀ ԱՆԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈ

Ցավ ի սիրտ տեսանք, որ Կրոնական ժողովը ազգային լրագրաց մեջ հրատարակյալ պաշտոնական Հայտարարությամբ զԹատրոն հարվածելու և ինձ վնասելու փորձ փորձած Է։

Կրոնական ժողուէն այնպես կ՝ուզե հավատացնել հասարակության, թե գերապատիվ Խորեն եպիսկոպոսի հրամանավ տեղ ունեցած ապօրինավոր պսակր իր որոշմամբ Հայաստանյաց եկեղեցվո օրինաց համաձայն կատարված է. հետնաբար և մեր դիտողություններր Հայաստանյաց եկեղեցվո դեմ դարձած։

Իբրև Հայաստանյաց եկեղեցվո հարազատ որդի բողոքելով այս Հայտարարության դեմ, կը խնդրեմ, որ անաչառ քննության ենթարկվի այս խնդիրր և պարզվի, թե արդյոք Միջագյուղի մեջ Խորեն սրբազանի հրամանով կատարված այդ ապօրեն ամուսնությունը մեր եկեղեցվո օրինաց համաձա՞յն է, թե հակառակ։

Կը հուսանք, որ ձեր բարձրաստիճան սրբազնությունը² պիտի հաճի մեր այս խնդիրը հղել, ուր որ անկ է, որպեսղի թե մեր թերթին դեմ հրապարակավ և հանիրավի ուղղված զրկանաց հատուցում մ՝րլլա, և թե՝ մեր Հայաստանյաց եկեղեցվո հարազատ զավակ և անոր մահու չափ պաշտպան ըլլալնիս հայտնվի։

Մնամ

Ձերում՝ բարձրարժան սրբազնաթյան Ամենախոնարհ ծառա

Հ. Հ. ՊԱՐՈՆՅԱՆ
1875 մարտ 28