Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թերթ մը միայն հատկացունե իրեն և անոր լուրերը միայն թարգմանն, որպեսզի միենույն լուրերն բոլոր լրագրաց մեջ կարդալու ձանձրութենե ազատեինք։ Ազգերնիս թեպետև այսօրվան օրս թվով վեց յոթը հատ լուր տվող թերթ ունի, սակայն նշանակությամբ մեկ հատ մը միայն ունի։ Մեր լրագրությունն անեզական բառ մ’Է, ձևով հոգնակի, նշանակությամբ եզակի Է, որովհետև ամենն ալ միևնույն լուրը կուտան։

Տես ինչի կը նմանի ասոնց լուր տալը։

Օրինակի համար տունդ նստած ատենդ Մանզումե կուզա:

- Սանա պիր հավատիս վերեի՞մ մի։

- Վեր։

- Տյուն Ղալաթատա իքի րում քավկա իտերքեն պիրի պուչաղը չեքտի, օպիրինի վուրտու։

Մանզումեն լուրը կուտա, քառասուն փարան կ’առնե կ’երթա։

Հետնյալ օրը Մեճմուայը Հավատիս կուգա։

- Տույտունո՞ւդ մի։

- Խայր օլա, նե՞ վար։

- Էֆենտիմ, տյուն Ղալաթատա իքի րում քավկա իտերքեն պիրի պուչաղընր չեքիպ օպիրինի վուրմասը՞ն մը։

Աս ալ քառասուննոցը կ’առնե կ’երթա։

Հետևյալ օրը Օրագիր կուգա։

- Երեկ երկու հույն կռիվ ըրած ատեննին մին դանակը կը քաշե և մյուսը կը զարնե։

Աս ալ քսաննոցը կ’առնե կ’երթա։

Վրայեն երկու շաբաթ կ’անցնի և ահա Մասիս պեխերը կրծելով կուգա։

- Դուք ալ իմացա՞ք։

- Ի՞նչ կա, նո՞ր բան մը…

- Այո՛, մարդ չիյտե տակավին։

- Ինչ կա, ըսե։

- Էֆենտիմ, երեկ երկու հույն Ղալաթիա կռիվ ըրած ատեննին մեկը դանակը կը քաշե մյուսը կը վիրավորե։

Վաթսուն փարա ալ աս կ’առնե ու կ’երթա, և դուն շորս ղուրուշի կը կարդաս մեկ լուրը, այսպես հասկցիր միևնույն թերթին մեջ կարդացած բոլոր լուրերուդ համար ալ։

Ասոր համար ըսած Էինք, որ մեր լրջախոս պաշտոնակիցներն զատ զատ թերթերեն թարգմանեն լուրերնին, որպեսզի իրարմե քիչ մը տարբերություն ունենան, որպեսզի ընթերցողներն չձանձրա-