Աշխատություն Անոնք որ առողջ են զայն կ'անիծեն իբր պաաիճ
մը, անոնք որ հիվանդ են անոր վրա կը նախանձին իբր
վարձատրություն մը։
Կոտորած. Փառաց սերմը։
Կակաչ. Ծաղիկ անհոտ, գեղեցիկ կին' ապուշ։
Խնամակալ. Որսապահ մը, որ խիստ շատ անգամ ինքը կ'ըլլա որսանենգ։
Վերջքւն խոսք. Վերջին սկիզբը
Հաղթված-հաղթող. Երկրորդը զառաջինը կ'արհամարհե, առաջինը երկրորդեն կը գարշի, հիսուն տարիե ի վեր այս դերերը փոխադարձաբար կը կատարեն և ասով մարդկային սեոր հառաջ կերթա։
Վատիկան. Ապրանք մը, որուն վարձու պայմանաժամը լրանալու խիստ մոտ է։
Որղ. Մեր վերջին ժամադրության տեղին։
Ոտանավոր. Թենոռ մը, որ միայն երկվակներ կրնա երգել։
Ավյուն մտաց. Խորհրդո մառաններուն շամթանիան:
Այրի. Մեծ պատմեն ելլելով պզտիկի մը մեջ անցած դատապարտյալ մը։
Դատարկություն. Նախնիք կը պնդեին, թե բնությունը ա նկե կը սոսկա։ Այս առակը նախնի քոռսեներուն պատիվ կը բերե։
Կանք. Մեր բարյաց առաջինն ու վերջինը։
Գյուղացի. Բնության շքեղության մոտը իր անզգա ապրիլ տեսնելով, կարդալ չգիտցող դրապահի մը ինձ ըրած ազդեցությունը կ ընե։
Կեցցե. Ժողովրդյան հեկեկանքը։
Աղեկ ապրող. Պարոն մը, որ մեռնիլ կաճապարե։
Գողություն. Հացի մը՞... սոսկո՛ւմ, միլիոնի մը... հո՛, հո՛։