Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԾԱՆՈԻՑՄՈԻՆՔ

<2>

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի հունիսի 1-ին (26 17),

ԱՌ <ԹԱՏԵՐԱՍԵՐ> ԸՆԹԵՐՑՈՂՍ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի հունիսի 5-ին (N 18)։

1․ Պարոնյանր անուղղակի կերպով հեգնել է Աերենցի պայքարը դավանաբանական պառակտումների դեմ, հանուն ազգային միության։

ՕՐԹԱԳԵՂԻ ՎԱՐԺԱՐԱՆԸ

Առաջին անվամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի հունիսի 5-ին, 8-ին (N 18, 19)։

1. Կաթոլիկ հոգևորական Անտոն Հասունյանի հետագիմական, հակազգային քաղաքականության հետևանքով առաջացավ հասունյան և հակահ ասունյան շարժումը. վերջինիս շուրջը համ ախմբվեցին ժամանակի մտավորականոլթյան առաջավոր ներկայացուցիչները' անկախ իրենց կրոնական դավանանքից (տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, հտ., «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ», «Թերա», ծանոթ. 2)։

2. Ակնարկում է Ծերենցի դավանափոխությունը. նա կաթոլիկությունից հրաժարված լուսավո հչական էր։ Նախադասության վերջում կատարված է բառախաղ. օգտ ագործելով վիպասանի կեղծանվան իմաստը, Պարոնյանը նրան անվանում է ծեր, այսինքն' ժամանակը անցած։ Նման սրամտությամբ ներկայացված է Ծերենցը «Մեծապատիվ մուրացկանների» մեջ (տես Հ. Պարոնյան» Երկերի ժողովա ծու, III հտ., «Մեծապատիվ մուրացկաններ», էջ 71)։

3. Ակնարկը վերաբերում է հայ կաթոլիկ Կոմիտաս Թյոմյուրճ յանին (1656—1707), որը լուսավորչական-կաթոլիկ պայքարի մուեգնած շրջանում թուրքական կառավաբության կողմից գլխատվեց և այս պատճառով Հռոմի Պապը նրան դասեց սրբերի շարքը։

ՓԱՍՏԱՐԱՆՆԵՐՈԻ ԱՌԱՏՕԻԹՅՈԻՆ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի հունիսի 5-ին (26 18)։

ՃԱՄՐՈՐԴՈԻՒՅԱՆ ԽՆԴԻՐ

Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1874 թվականի հունիսի 8-ին (26 19)։

1. Տես «Ազգային օրագրությունք», ծանոթ. N 5։