Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԱՅԱՏՈԻՐ ՍՐԲԱԶԱՆԻՆ 500

ՈՍԿԻԻ ԽՆԴԻՐԸ

Եթե ոչ հրապարակի վրա, գոնե լրագրաց մեջ հասարկությունը քիչ մը ոսկիի երես տեսնե։

Հավատա ընթերցող, որ միմիայն քեզի ստակի երես ցցունելու համար պիտի գրեմ այս հոդվածը։

Այս խնդրույն տակ մեծ գաղտնիք մը կա կըսե Օրագիր և իրավունք ունի, որովհետև հինգ հարյուր ոսկիին տակ պզտիկ գաղտնիք չկրնար ըլլալ։

Սրբազան Պատրիարք հոր առաջարկությանը համաձայն հանձնաժողով մը կազմվեր է այս խնդիրը քննելու ու ճշմարտությունը գտնելու համար։

Լսածնուս նայելով, ոչ Խաչատուր սրբազանը հանգուցյալ տեղապահին ստակ է տվեր, ո՛չ հանգուցյալ Տեղապահը Խաչատուր սրբազանեն ստակ է առեր։ Այս 500 ոսկին, ըստ օրինի ժառանգն գրկվող մեկու մը տրվելու համար Պատրիարքական փոխանորդ գերապատիվ Մկրյան հոր հորդորանոքը Խաչատուր սրբազանը ինքզինքը առնելիքի տեր կեղծեր է եղեր։

Մեռյալ մը կաշառակերության ծանր ամբաստանությամբ ղրկել գերեզման՜․՜․՜։

Ապրի Խաչատուր սրբազան, ալ հիմա Աղթամարա Կաթողիկոս եղավ։ Ապրի գերապատիվ Մկրյան հայրը...։

Մենք ալ աճապարեցինք և հսնձնաժողովեն առաջ խնդիրը քննեցինք ու ճշմարտությեւնը երևան հանեցինք։ Հանձնաժողովին գործ չմնաց ա՛լ։

Ընթերցող, մինչև որ պաշտոնապես ստուգեմ նե դուն իբրև սուտ նկատել այս տված լուրս։

Բայց, ինչո՞ւս պետք, ես ավելի ձեզի հետ ոսկիի վրա խոսելու համար գրեցի, քան թե ճշմարտությունը գտնելու համար։


ԽՄԲԱԳՐԻ ՄԸ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՄԵՋ

— Խմբագիր էֆենտի, այսօրվան համար ըսեր էիք, որ գամ. ահա եկա, սա թուղթին ստակը տայիք երթայի։

— (Չլսելով) Սա հեռագրալուրերն ալ թարգմանեմ ու երթամ։

— էֆենտի, ձեզի կըսեմ կոր, սա ստակս տվեք երթամ։

— (Չլսեով) Հրապարակի վրա դրամի տագնապ կա եղեր,