Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանի Հանրապետության անսակարկ ու անվերապահ պարտավորություն է: Այսինքն՝ կողմերը դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորել են «գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչմամբ»:

Ակնհայտ է, որ բանակցողները գործել են ultra vires, այսինքն՝ ակնհայտորեն գերազանցել են իրենց լիազորությունները և ոտնահարել են նախագահի հանձնարարականը: Բանակցողները մտել են մի դաշտ, որն իրենց լիազորությունների շրջանակից դուրս է:

Ո՞րն է ելքը: Հայաստանը պիտի չստորագրի ներկայացված նախաստորագրված արձանագրությունները այն հիմնավորմամբ, որ դրանք չեն արտացոլում բանակցությունների՝ ի սկզբանե հայտարարված նպատակն ու բուն էությունը: Հայաստանի Հանրապետությունը պիտի վերահաստատի առանց նախապայմանների՝ Թուրքիայի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ընդհանուր սահմանային անցակետերի բացման պատրաստակամությունը և ստորագրման ներկայացնի միմիայն այդ դրույթներն արտացոլող սեղմ փաստաթղթեր:

10 սեպտեմբերի, 2009թ.