Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րոշում է արտահայտել Վիլսոնի իրավարար վճռի նկատմամբ: Դեմոկրատները 1924թ. իրենց ծրագրի մեջ առանձին տողով՝ որպես հիմնադրույթ-նպատակ, ամրագրել են «Հայաստանի նկատմամբ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրականացումը» (Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia): Դեմկուսի 1928թ. ծրագիրը գնում է մի քայլ առաջ և խոսում է ԱՄՆ՝ որպես պետության և Դաշնակից պետությունների «խոստումների և պարտավորությունների» մասին. «Մենք զորակցություն ենք հայտնում Միացյալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղված են Առաջին համաշխարհային պատերազմի և նրան հաջորդող տարիներին Միացյալ Նահանգների և դաշնակից ուժերի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին տված խոստումների և պարտավորությունների իրականացումն ապահովելուն» (We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia & her people):8 Հայաստանի Հանրապետությանը տված Միացյալ Նահանգների միակ անկատար «խոստումն ու պարտավորությունը» եղել և մնում է նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ:

Անդրանիկ Միհրանյան երևույթը թողնենք մի կողմ: Նա պարզապես առիթ էր՝ այս ամենը պարզաբանելու համար: Անդրադառնանք ամենակարևոր հարցին, որն ինձ համար անպատասխան է մնում.

Արդյո՞ք աշխարհի վրա կա մի այլ ժողովուրդ, հայերից բացի, որ վերոհիշյալ և դրանից տասնապատիկ ավելի իրավական հիմքեր ունենալուց հետո, հոժարակամ, մինչևիսկ խանդավառությամբ ու ծնծղաներով գնա ուրանալու սեփական Հայրենիքը և դրսից էլ շախ տվողներ բերի:

Հղումներ և ծանոթագրություն

  1. www.panarmenian.net/news/eng/?nid=36602&date=2009-09-18 – 18 սեպ 2009:
  2. Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, App I, No 10. (The National Archives, Washington, 760J.6715-760J.90C/7).
  3. Schlochauer H.-S. Arbitration, In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of the Public International Law, Amsterdam, 1992, v. I, p. 226.
  4. A Dictionary of Arbitration and its Terms (ed. Seide K.), NY, 1970,p.32.
  5. Lausanne Treaty is Defeated. Davenport Democrat, 19 Jan 1927, p. 1.
  6. The New York Times, 19 Jan 1927, p. 1.
  7. National Party Platforms (1840-1968) (compl. by Porter K., Johnson D.), Urbana-ChicagoLondon, 1972, p. 277.
  8. Նույն տեղում:
22 սեպտեմբերի, 2009թ.