Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծողություն՝ սահմանազատում, վարչատարածքային բաժանում, վարչական միավորների ստեղծում, չէր կարող և չի ստեղծել իրավական հետևանք, քանի որ բոլոր այդ գործողություններն ի սկզբանե խարսխված են եղել միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարման հետևանքով առաջացած իրավիճակի վրա, այն է միջազգայնորեն ճանաչված անկախ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունների (1918-20/21) անօրինական պետականազրկումը: Հանցագործությունը չի ծնում իրավունք՝ Ex injuria non oritur jus:

Այսպիսով, միանգամայն հստակ է, որ չկա որևէ միջազգային փաստաթուղթ (international instrument), որը միջազգային իրավունքի հիման վրա և միջազգային իրավունքի ընթացակարգի կիրառմամբ որոշած լինի սահմանը ՀՀ և Վրաստանի միջև: Ավելին, չկա որևէ միջազգային փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա Ջավախքի տարածաշրջանի (կամ ինչպես ամերիկացիներն էին գրում, Ախալքալաքի և Ախալցիխի ենթաշրջանների) վրա վրացական տիտղոսի ամրակցման համար: Ընդհակառակը, կան միջազգային փաստաթղթեր, որոնց մեջ ընդգրկված սկզբունքները և առաջարկները ամրակցել են հայկական տիտղոսը խնդրո առարկա տարածքի վրա: Առնվազն տարօրինակ է, որ այսօր փորձ է արվում կուսակցական որոշումներին գերակա կարգավիճակ տալ միջազգային փաստաթղթերի նկատմամբ:

Հարավային Կովկասում սահմանների, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի, հարցը, կարող է և պետք է լուծվի միայն միջազգային իրավունքի հիման վրա արդեն իսկ կայացված վճռի (22.11.1920թ.) և հստակեցված սկզբունքների (24.02.1920թ.) կենսագործմամբ: Անհրաժեշտ է հիշեցնել, որ այսօրվա Եվրոպայի և Միջին արևելքի քաղաքական քարտեզը գրեթե ամբողջովին ձևավորվել է Փարիզի 1919-20թթ. վեհաժողովի որոշումների, սկզբունքների և առաջարկների հիման վրա: Եթե որևէ մեկն այսօր կփորձի կասկածի տակ դնել Փարիզի վեհաժողովի որոշումները Հայաստանի մասով, ուրեմն նա կասկածի տակ կդնի այսօրվա Եվրոպայի և Միջին արևելքի ողջ քաղաքական և իրավական համակարգը:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Լոռվա Չեզոք գոտի՝ Լոռու Բորչալուի գավառի Ալավերդու, Ուզունլարի և Վորոնցովկայի շրջաններից կազմված գոտի՝ 09.01.1919-16.02.1921թթ.: