Այս էջը հաստատված է
Գիշերն աստղերն է մեղմիկ օրորում,
Ծաղկանց աչերը փակում երազով...
Լուսինն է նիրհած լիճը վրդովում,
Ալիքներում լուրթ, թովիչ ժպիտով,
Լույսերից շքեղ կերտում է, ծնում
Պալատներ բյուրեղ ու փերիներ նուրբ...
Ա՛խ, սիրտս լցվեց ցնորքով կապույտ,
Ու հայտնվեիր շուշաններով դու...
1908