Jump to content

Էջ:Heqiat arevi tak.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕՐ. Թ-ին՝

Ո՛չ, ինձ մի՛ ժպտա այդպես դյութական,
Գերող հայացքով կախարդ դիցուհու,
Ու մի՛ վրդովիր սիրտս-գերեզման,
Վառ անուրջներով, հույսերով աղու...

Ա՛խ, արև-ժպիտն ինձ շատ է խաբել,
Իրա գորովը կեղծ է ու պատիր.
էլ ինչո՞ւ կրկին կուզես հրդեհել
Մարած խարույկը՝ սիրտս վշտակիր։

Ինձ արև պետք չէ, ո՛չ, ինձ մի՛ ժպտա,
Թո՛ղ ծաղիկ կյանքս թոշնի, չորանա...

1908, նոյեմբեր