Jump to content

Էջ:Heqiat arevi tak.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արեգական բարձունքներից լուսաթույր՝
Հարբած ընկա, մոլորվեցի ու կորա.
Պարապուրդի բավիղներում խեղաթույր,
Ուր հոգս ու մեղք, չարություն է, ցավ ու մահ.
Ուր առօրյա կյանքը շալկած հոգսը լի,
Մեղքի մթնում խարխափում է խոտորած,
Դիվագրգիռ գեշ կրքերով վիրապի,
Ցանում տագնապ, տենդ ու տանջանք,
Տաղտ ու մաղձ...
Եվ գողի պես մահվան ահը մթայած
Թե տանջանքի, թե հաճույքի դարբասին՝
Իր մթից-մութ, անմեռ հրերը վառած,
Չար, չարակամ կանգնել է քո սպասին...

1909