Jump to content

Էջ:Heqiat arevi tak.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկինքն է լալիս երկրի վրա,
Գիշեր է իջել ու էլ լույս չկա.
Ես չե՞մ ափսոսում անցյալին հիմա—
Այն լա՞վ էր, թե՞ վատ. լավ է, որ չկա...

Երկինքն է լալիս երկրի վրա,
Գիշերն է իջել անլույս ու դժնյա.
Գիտեմ, չեմ ցավում, որ էլ լույս չկա—
Լավ է, որ մութ է, գիշե՜ր է հիմա...

Երկինքն է լալիս երկրի վրա
Սիրտը ելած է, է՜հ կիջնի, թող լա՛...
Գիտեմ, որ էլ լույս առավոտ չի գա—
Լա՞վ կլինի, թե՛ վատ. լավ կլինի՝ չգա։

1909