Այս էջը հաստատված է
Երկինքը մթին ճակատն է կնճռել,
Երկինքը մռայլ՝ լալիս է տխուր.
— Իմ հոգու վրա թախիծն է չոքել,
— Իմ հոգու խորքում՝ արցունք ու մրմուռ...
Երկինքը լազուր, ջինջ, չքնաղագեղ,
Արևը պայծառ, ժպտով ոսկելույս.
— Իմ հոգում ծովված արցունքս—հեղեղ,
— Իմ հոգում խավար, ո՛չ մի արշալույս...
1909, սեպտեմբեր