Էջ:Heroism of Yazidi nation.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶԵՅԴԻՆՅԱՆ

ԹԵՄՈՒՐ

Т’ЕМУРЕ

ЕӘФӘНДИ

(1955-1992)

Թեմուր Զեյդինյանի լուսանկարը ավտոմատը կրծքին սեղմած, խրոխտ, վճռական հայացքով և պատրաստ գրոհելու թշնամու դիրքերի վրա, կա եզդի շատ ընտանիքներում։ Կարծես Թեմուրն այն օջախի որդին է, ուր նրա լուսանկարը կա, կարծես նա հենց այդ օջախի հպարտությունն է, որ բարձր է պահում եզդի ժողովրդի պատիվը մյուս բոլոր ժողովուրդների առջև։ «Այսպես կպայքարենք մեր կյանքի, մեր ազատության, մեր հայրենիքի համար», ― կարծես պատգամում էր Թեմուր Զեյդինյանը։ Նրա կյանքը կարճատև եղավ, ծնվեց 1955-ին, կյանքն ավարտեց 1992-ին. եղավ իր ծննդավայրի Երևանի նվիրված քաղաքացին, եղավ Արցախի Հադրութի շրջանի Աղբուլաղ և Խրմնջուղ գյուղերի պաշտպանը։ Եվ այն բլուրը, ուր ընկավ եզդի ժողովրդի զավակը 1992 թվականի հունվարի 30-ին, ընկերները կոչեցին Թեմուրի բլուր։

Հերոսի դին բերվեց հայրենիք։ Սգո հանդիսավոր արարողությամբ այնտեղ, ուր հողին էին հանձնվում Արցախյան ազատամարտում զոհված հերոսները, Եռաբլուրում, իր վերջին հանգրվանը գտավ նաև Թեմուր Զեյդինյանը:

― 17 ―