Jump to content

Էջ:Heroism of Yazidi nation.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Վաղուց են լռել արկերի պայթյունները արցախյան հողում։ Հաղթանակի դրոշներն են փողփողում ամենուրեք, հազարամյա Շուշին նորից շնչում է ազատ ու անկաշկանդ, ծնունդ է առել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Եվ, իրավամբ, եզդի ժողովուրդը այդ ամենը համարում է նաև իր հայրենանվեր նվիրումի արդյունքը։ Զոհվածների հիշատակն անմահ է։ Թարմ ծաղիկներ են դրվում զոհվածների շիրիմներին, բարեկարգվում են գերեզմանները, պետությունը օգնության ձեռք է մեկնում զոհվածների ընտանիքներին, կյանքը շարունակվում է։

Եզդիների ազգային միության նախագահության ուշադրությունից չի վրիպում ազատամարտիկների հետ կապված ոչ մի հարց։ Նյութական օգնություն է ցույց տրվում նրանց ընտանիքներին, հոգատարություն է ցուցաբերվում ազատամարտիկների, նրանց հարազատների, բոլորի նկատմամբ։ Հերոսական օրերի շունչն զգացվում է զրույցներում, հուշերում, հանդիսությունների ժամանակ, ամեն օր, ամեն ժամ։

Ե՛վ արցախյան հերոսամարտի օրերին, և՛ այսօր, և հետագայում իրենց մեծ դերն են խաղացել և խաղալու են եզդի ժողովրդի զավակները, որոնք հեռու չկանգնեցին մեծ պայքարից, իրենց անմիջական օգնությամբ նպաստեցին հաղթանակի գործին։

Եզդիների ազգային միության նախագահությունը շնորհակալություն է հայտնում նաև թիկունքում հերոսություն ցուցաբերած եզդիներին և նրանցից մի քանիսի անունները զետեղում է գրքի վերջում՝ որպես ցուցաբերած ծառայությունների համեստ գնահատական։

Հաջոյան Սուրիկ - Աշխարհի եզդիների ազգային միության փոխնախագահ

Թամոյան Հասան - ՀՀ Եզդիների ազգային միության փոխնախագահ

Աղայան Փաշիկ - ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության անդամ

Աղայան Մաջիթ - ՀՀ եզդիների ազգային միության նախագահի խորհրդական

Հասոյան Մրազ - ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության անդամ

Ամարյան Արիֆ - ՀՀ Եզդիների ազգային միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ