Jump to content

Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Խավար աչքին
Ի՞նչ ոգուտ:

Յեվ սրտնեղած ակնոցները
Ենպես շփեց չոր քարին,
Վոր ջուր կտրած ցալտունները
Կանաչ–կարմիր կապեցին:


ԳԱՅԼՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Գայլն անտառից
Փախավ դեղը.
—Նեղն եմ, նեղը,—
Ասավ կատվին,—
Ասլա՛ն բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա.
Մի տես հլա՝
Վորսորդ ու շուն
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում:
Ա՛յ կտրվի
Դրանց հոտը,
Մի մարդ ցույց տուր՝
Պահվեմ մոտը:

— Ա՛յ ցեղակից,—
Գոչեց կատուն,—

14