Jump to content

Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Մտնի պարտեզ...
Տեսնի խաղող՝
Ո՜խ... արևկող
Հակինթ ճիթեր
Վերից կախ, կախ,
Ա՛յ թե կուտե՜ր.
Աչքն եր տեսնում,
Դունչ չեր հասնում,
Եստեղ պուպուզ
Ենտեղ կուկուզ,
Ես վազի տակ,
Են վազի մոտ,
Վերջն՝ աչքե տես,
Բերնե կարոտ.
Խիստ սրտնեղած
Յելավ գնաց
Պարտեզից դուրս,
Հետն ասելով՝
— Մի խոսքով
Լավ ե տեսքով...
Բայց խակ ե, կանաչ ե,
Ուտելու բան չե...
Բերան տաս՝
Ատամհարինք կստանաս:


ԳԱՅԼԱՁՈՒԿՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Փորձանք ե, յերբ ճաշ ե յեփում կոշկակարը,
Իսկ նրա տեղ կոշիկ կարում խոհարարը: