Կանգնած եմ յես ջրի ափին,
Յեվ զուր ե նա բարեհաճում մեղադրել,
Ջուրն ի հարկե, չեմ ել կարող պղտորել»:
«Յես, ուրեմն, սո՞ւտ եմ ասում.
Ել եսպիսի հանդգնություն կա՞ աշխարհում:
Յես հիշում եմ, ա՛յ, անպիտան, են մյուս տարին
Մի անգամ ել եստեղ դիպար դու իմ պատվին:
Յես եդ բանը չեմ մոռացել, բարեկա՛մ»:
«Վողորմա ինձ, մի տարու ել դեռ չկամ»—
Ասաց գառը:—«Դե, հիշում եմ, յեղբայրդ եր»:
«Յեղբայր չունեմ»:—«Դե խնամիդ, քավորդ եր,
Ու, մի խոսքով, մեկն մեկը քո ազգից:
Հենց դուք լինեք, հովիվ լինի, կամ ել շուն,
Միշտ իմ չարն եք կամենում,
Յեվ կարենաք, դուք միշտ վնաս կտաք ինձ,
Եդ մեղքերը կպահանջեմ քեզանից»:
«Իմ մեղքն ի՞նչ ե»: «Լռի՛ր, լակոտ, հերի՛ք լսեմ,
Գործս պրծավ, վոր մեղքերդ մեկ-մեկ թվեմ.
Քո մեղքն են ե, վոր սոված եմ, այ դու ցանցա՛ռ»:
Ու խեղճ գառին նա քաշ տվեց տարավ անտառ...
ՍՏԱԽՈՍԸ
Հեռու տեղերից վերադառնալով
Մի ազնվական (գուցե և իշխան).
Բարեկամի հետ դաշտում ման գալով,
Գլխի յեկածն եր պատմում պարծանքով.
Ճիշտ խոսքերին ստեր խառնում անսահման: