—Ա՛յ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի
Իր կույր աչքով չի տեսնի,
Վոր կաղինը հյութալի
Լոկ այս ծառն ե ձեզ տալի.—
Ագռավն ասավ խոզուկին՝
Են կախ գլուխ կուզիկին:
ՆԱՊԱՍՏԱԿԸ ՎՈՐՍԻՆ
Մի մեծ խմբով հավաքվեցին
Գազանները՝ արջ վորսացին,
Ու, խեղդելով բաց դաշտում,
Իրար միջև բաժանում են են արջին:
Ամեն մեկը իր համար ե աշխատում,
Նապաստակն ել ձեռք ե գցում ականջին:
«Ե՜յ դու շլդիկ,—ասին նրան,—
Եդ վորտեղից մեջ ընկար,
Դու մեր վորսին յե՞րբ յեղար»:
Նապաստակը պատասխանեց. «Ե, ախպեր ջան,
Բա անտառում յես չե՞յի, վոր վախեցրի
Ու դեպի դաշտ ուղիղ ձեր դեմ փախցրի
Ես խեղճ արջին»:
Նապաստակի պարծենալը պարզ եր ենքա՜ն,
Բայց դրանով նրանք ենպես զվարճացան,
Վոր մի կտոր են ականջից նրան տվին: