Jump to content

Էջ:Ivan Krylov, Fables (Իվան Կռիլով, Առակներ).pdf/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԱՂՎԵՍԸ

Ցուրտ ձմռանը, գյուղին մոտիկ, լուսածեգին,
Մեր աղվեսը ջուր եր խմում սառցածակից:
Մինչ այդ_բախտ եր, թե սխալանք (բանն եդ հո չի՜)—
Աղվես ապոր պոչի ծայրից
Մի քիչ թրջվեց, կպավ սառցին:
Կարելի յեր գործը ուղղել, ցավը մեծ չեր,
Մի քիչ ուժեղ ձգել պետք եր
Ու կորցնել մեկ կամ յերկու տասնյակ մազեր,
Ու մինչ մարդիկ վեր կկենան,
Շուտ հավաքել փասա-փուսան:
Բայց ես պոչը վոնց փչացնես՝ բրդոտ մի պո՜չ,
Վոսկեվորի՜կ ու լայնափո՜ւնջ:
Պետք է սպասել՝ ժողովուրդը դեռ կքնի—
Մինչ այդ գուցե գոլը կընկնի,
Պոչն ել ծակից դուրս կպրծնի:
Սպասեց, սպասեց, պոչն ավելի սառչում ե դեռ:
Տեսավ, ըհը՛ որը բացվեց,
Մարդիկ յելան, ու լսվում են հրեն ձայներ...
Խեղճ աղվեսի լեղին պատռեց.
Մեկ ընկավ դես, մեկ ընկավ դեն,
Սառցածակից չի կարենում պոկվել արդեն:
Նրա բախտից գայլն ե գալիս:
«Իմ բարեկամ, սանահերս, այ սիրելիս,—