Jump to content

Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Իմ մեղքն յըղացաւ ինձ չար.
Ճանապարհ ցուցէք որ գնամ,
Զոր կայր կորուսի հեծեալս,
Ինձ խըրատ տուէք թէ ի՜նչ լինամ»:

Յոյժ տարակուսեսզ Դարեն
Եւ դընէր զափիկն երեսեն.
Նայ թուղթ ու թանաք ուզէր,
Դիր գըրել առ Աղէկսանդրին.

«Ինձ կենալոյ մի մընար.
Իմ օրերս գընաց ի ձեռաց՝
Ոնց որ նենգեցի քոյ հօրն,
Արարի զնայ սըրտովն ի լաց,

Այսօր ինձ ի դէմ երեկ
Եւ տիրեց մօրն իմ կարօտած,
Ջկինն և զդուստրն իմ սիրած
Աղեքսանդր թագաւոր գերեաց:

Աստուած քեզ շնորհաւոր անէ
Իմ աթոռս ու թագս աննըման,
Գերիքս իմ ի քեզ յանձնեմ,
Կարօտեալ մայրդ իմ սիրական»:

«Յերդնում զարարիչն աստուած
Իւր անունն ահեղ վերնական,
Որ այլ չի նենգեմ ըզքեզ
Տէր պարսից տանն արքայական,