Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպիսվ ահա, այս բոլոր հոսանքների հուժկու ազդեցության տակ սկսում եր խմորվել Եջմիածնում մի դրություն, վոր կատարյալ հաղթանակ եր պատրաստում կաթոլիկ պրոպագանդի համար։ Տեսանք արդեն, վոր Յերևանում հաստատված յեզվիտ Ռուն կարողացավ այնպես կոտրել Հակոբ կաթողիկոսի դիմադրական համառությունը, վոր արդեն մի տեսակ յեղբայրություն եր ստեղծվում յերկու ընդդիմամարտ յեկեղեցիների մեջ. կաթողիկոսը թույլ եր տալիս, վոր յեզվիտները և այլ տեսակ կրոնավորները քարոզեն և պատարագեն հայոց յեկեղեցիներում։ Գայթակղությունը չափազանց մեծ եր. ամբողջ շրջապատը խոսում եր, դրդում եր, հավատացնում եր, կաթոլիկության գերազանցությունը խոշոր որինակներով եր իրան ցուցադրում: Այսպես, Նախիջևանի կաթոլիկ առաջնորդ Մատթեոսը տարիներով (1668— 1674) Սպահանում կատարում եր Լուի 14-րդի, Հռոմի պապի և Վենետիկի հանրապետության ներկայացուցչի պաշտոնը[1])։ Հայ կաթոլիկ յերիտասարդները տարվում եյին Փարիզ ուրիշ ազգերի (մարոնի, հույն) յերիտասարդների հետ, կրթվում եյին այնտեղ և իսկույն հայրենիք վերադարձվում, վորպեսզի այստեղ տարածեն սեր դեպի Ֆրանսիան[2]

Յեվ Հակոբ կաթողիկոսի համար անհրաժեշտություն եր դառնում կաթոլիկանալու միջոցը՝ հայությունն իր դարավոր ստրկությունից ազատելու համար։ Բայց այս մի նորանշան միտք չեր, մի աննախընթաց ձեռնարկություն, այլ լոկ կրկնություն յեղած յերկու փորձերի։ Առաջին փորձի ձեռնարկող յեղել եր Ստեփանոս Սալմաստեցի կաթողիկոսը 1547 թվին։ Եջմիածնում սա գումարում ե մի գաղտնի ժողով հոգևորականներից և աշխարհական տանուտերերից, վոր և ուղարկում եր կաթողիկոսին Վենետիկ և Հռոմ՝ հայ ժողովրդի ազատությունը խնդրելու համար: Այն դիմումը, վոր ուղղել եր ժողովը Վենետիկի հանրապետության, մի ապացույց եր, վոր այսպիսի մի դիվանագիտական առաքելություն հնարավոր դարձնողն ընդհանրապես հայ առևտրական կապիտալն եր և մասնավորապես նրա արևելյան խոշոր ճյուղը, խոջայական կապիտալը, վոր մոտիկ ծանոթություն եր ստեղծել հայ ժողովրդի համար ս. Մարկոսի հռչակավոր առևտրական քաղաքում, և այս ծանոթությունը հիմք բռնած արեվելցի դիմողները խնդրում եյին հանրապետության միջնորդությունն ու աջակցությունը, վոր Հռոմի պապն ընդունե հայոց

  1. Du Mans, p. LVI
  2. Lavatlee, p. 325