Էջ:Khoja Capital.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գլխավոր նախարարը, սակայն, ինքն ել գլուխ ուներ — թագավորը, վորին նա պարտավոր եր ծառայել այնպես, ինչպես կրտսեր նախարարները ծառայում եյին իրան։ Ստացվում եր միևնույն պատկերը, ինչ Ստրաբոնը տեսել եր Աղվանից յերկրում մասնավոր թագավորներ մի ընդհանուր թագավորի ձեոքի տակ։ Հայաստանում դրությունը չեր փոխվում այն հանգամանքից, վոր մասնավոր թագավորները նախարար անունն ունեյին։ Թագավորն ել նրանց նման մի նախարար եր, միայն գահերեց:

Գյուղացի ազգաբնակությունը խմբված եր լինում մեծ մասամբ իր կալկածատիրոջ ամրոցի շուրջը։ Հողատիրական դղյակ, մեծ թե փոքր, առաջնակարգ թե յերկրորդական, ամեն ինչ եր ճորտ գյուղացու համար, մանավանդ, այնպիսի տեղերում, ուր չկային քաղաքներ, ինչպես եր, որինակ՝ Ղարաբաղը։ Այդտեղ եյին լուծվում վեճերը, տնային տնտեսության և նրա արտադրությունների փոխանակության հարցերը, այդտեղ եյին կատարվում հանրային հանդեսները, մրցությունները յերգի, խաղի, արվեստի, ըմբշամարտության ասպարեզներում։ Ժողովուրդն անգրագետ եր, աշխատանքին լծված անասուն։ Յեվ իշխանական ամրոցն եր, վոր դառնում եր յերկրի նյութական և մտավոր մշակույթի շահերի ներկայացուցիչ։ Հին Հայաստանի լուսավորությունը, շինարարական արվեստը և առհասարակ մշակութային առաջադիմությունն ուժեղ մղումներ եյին ստանում այն մի քանի նշանավոր նախարարական տոհմերից, վորոնք հովտային տնտեսության տերեր եյին և հարուստ: Մինչդեռ նրանց ապարանքներում ծաղկած եր բարձր արիստոկրատական փափկակեցություն, Հայաստանում դեռ կային այնպիսի կորած լեռնային անկյուններ, ուր միսը հում եյին ուտում: Նախարարություններից շատերը, առավելապես այնպիսիները, վորոնք լեռնաբնակ եյին հետևաբար պատկանում եյին արոտային տնտեսության, միայն իրանց անուններն են թողել պատմության մեջ և վոչինչ ծառայություն չունին արած ավատական Հայաստանի մտավոր և մշակութային առաջադիմության։ Դրանք գլխավորապես խաշնարած ցեղեր եյին, վորոնք, հավանորեն, վոչնչով չեյին զանազանվում այժմյան քուրդ ցեղապետներից:

Այս կարգին չեր պատկանում Լեռնային Ղարաբաղը։ Արդեն ասացինք, վոր Սյունիքը վաղ ժամանակներից մտավ շատ գործոն քաղաքական-մշակութային շարժման հունը: Իսկ Արցախի համար դեռ պիտի պատրասվեր այսպիսի մի առաջընթացության հնարավորությունը։ Այս պատրաստությունն իրացնողն եյին այն