Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում եր նա, հող եր գնում խաներից, գյուղացիները մշակում եյին այդ հողը և դրա համար վարձ եյին տալիս հողատիրոջ, իրանք մնալով ազատ։ Իսկ ի՞նչ անել, վոր մելիքությունները հին եյին Ղարաբաղի խանությունից և գյուղերն ել մեծագույն մասամբ հին եյին մելիքություններից։

Շուշու դատարանն ավելի հիմնավոր մի գործ չեր կարող կատարել քանի վոր նա գեներալ Յերմոլովի ժամանակի դատարանն եր, իսկ Յերմոլովը մի ամբարտավան և ինքնակամ ցարական սատրապ եր, վորի համար գոյություն ուներ Կովկասը ռուսացնելու գաղափարը, իսկ մնացած ամեն ինչը անձնական քմահաճություն եր: Մելիք Բեգլարյաններին համարելով լոկ գյուղերի կառսավարիչներ, նա խլում եր Վյարանդայի Մելիք Շահնաղարյանների գյուղերը, տալիս եր իր բարեկամ իշխան Մադաթովին, դարձնելով նրան 1500 գյուղական ծխերի ճորտատեր կալվածատեր ռուսական վոճով և հավատացնում եր Ալեքսանդր I կայսրին, թե այդ բոլոր ծուխերը պատկանելիս են յեղել մի ժամանակ Մադաթովի նախնիքներին: Այս ցույց եր տալիս, վոր կովկասյան բյուրոկրատիան բոլորովին անգետ չեր անցյալի իրականության, նույն իսկ և Մելիք Բեգլարյանների նկատմամբ։ Դատարանը վկայում ե, վոր այդ մելիքները «յերկրի սովորությամբ կարող եյին պարգևել գյուղացիներին իբրև մշակների, տալ ծառայության, հարկերի յենթարկել, պատժել ըստ չափու նրանց հանցանքի»: Մեր առջև նկարվում ե ռուս կալվածատերը, վոր իր ճորտին բռնի կերպով զինվոր եր տալիս, ծեծում եր, Սիբիր եր ուղարկում առանց դատաստանի: Բայց մեզ ասում են, թե Մելիք Բեգլարյանն, այնուամենայնիվ ճորտատեր չեր, վորովհետև նա իրավունք չուներ իր գյուղացուն վո՛չ ծախել, վո՛չ գրավ դնել։ Բայց վորտեղից գիտենք, վոր այդպես եր։ Յեվ այդ ի՞նչ որենք եր, վոր թույլ եր տալիս մարդուն, իբրև անասունի, առանց նրա կամքը հարցնելու, ընծայել մի ուրիշին, բայց փողով կատարել այդ միևնույն բանն արգելվում եր։ Այստեղ գլխավորը կամազուրկ, չորքոտանի դրության վերածված մարդն ե։ Փողո՞վ ե կատարվում այդ ազատազրկումը, թե անփող - միևնո՞ւյնը չեր։

Մելիքական ճորտատիրության մի յերկու հետքեր ել ենք գտել մենք։

1830 թվին չինովնիկ Ջուբառեվը նեկայացնում եր կոմս Պասկեվիչին մի տեղեկագիր Ղարաբաղի գյուղացիության հարստահարվող և կեղեքվող դրության մասին և լուսաբանում եր իր նկարագրությունն այսպիսի մի փաստով։ Կղարծի գյուղն եր գնում