Էջ:Khoja Capital.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ուրիշի սեփականություն դառնան, նվիրում ե նրանց Գանձասարի վանքին: Եջմիածնի Սինոդը կարգադրում եր, վոր այդ «ստրուկները» գրվեն Գանձասարի անշարժ կալվածների կարգում և կայացնում եր այսպիսի մի վորոշում.

«Յաղագս այսպիսի գովանի ջերմեռանդութեան Մետրոպօլտին Բաղդասարու առ օգուտն եկեղեցոյ և վասն հոգունակութեան նորա գբարելաւութենէ յանձնեալ ի տեսաչութիւն նորին բարձր սրբազանութեան վանիցն Գանձասարու, խնդրել առաջարկութեամբ ի վեհափառ կաթողիկոսէն ամենայն հայոց Ներսեսէ առաքել ի դիմաց իւրոց զկոդակ շնորհակալութեան յանուն նորին բարձր սրբազանութեան և զոյսմ բարեպաշտ և արժանի լինելոյ օրինակ այլոց նուիրանաց Մետրօպոլիտ Բաղդասարու, տալ գիտել հրամանօք առ ամենայն վիճակային կոնսիստորիայսն հայոց Ռուսաստանի»[1]):

Գանձասարի մոտ գտնվող ս. Հակոբի վանքն ուներ յերկու ճորտ ընտանիք: Դրանցից մեկի կազմը մենք քաղել ենք պաշտոնական ցուցակից և դնում ենք այստեղ.

«Զաքարա Դանիելյան-կին նորա Թելլու Մարկոսյան. վորդիք նորա Սահակ և Հովհաննես. և դուստր նորա Բաջի. յեղբայր նորա Խաչատուր. կին նորա Մարիամ Գրիգորյան»[2]);

Այսքանով վերջացնում ենք մեր ապացույցները, վոր Ղարաբաղի մելիքական հողատիրությունն ուներ ճորտատիրական բովանդակություն: Այժմ անցնում ենք մի այլ հարցի-թե ինչ արձագանգներ են մնացել ժողովրդական ավանդությունների մեջ մելիքական կառավարության յեղանակից, արձագանգներ, վորոնց ներկայացնում են վոչ միայն այդ լեռնային իշխողներին, այլ և հենց նույն այդ ժողովուրդը, վոր իր հին սովորույթային կարգերի մեջ դրել ու պահպանել եր լեռնային ինքնավարության այդքան ինքնատիպ ձևեր: Ահա, որինակ, ինչ եր, ըստ այդ ավանդությունների, մելիքական զորքը.

«Ամեն մի տուն պարտավորված ե յեղել մելիքի պահանջած միջոցին մի զինվոր տալ, իսկ յերբ դրությունը ծանր եր լինում, զինվում եյին բոլոր զենք կրելու ընդունակ մարդիկ: Զինվորն ինքն եր հայթայթում յուր համար զենքեր և ձի, իսկ եթե նա բոլորովին աղքատ

եր լինում, մելիքն եր տալիս: Առանձին զինվորական համազգեստ չկար: Զինավարժության համար հատուկ որեր և ծառայություն չեր նշանակված, բայց կային վորոշյալ հանդեսներ , յերբ յերիտասարդ զինվորները մելիքի և ժողովրդի ներկայությամբ վարժվում եյին հրացանաձգության և ձիարշավի մեջ: Այսպես, հարսանիքներին ձիարշավներ եյին կազմվում, բացի սրանից, յերբ նորապսակները յեկեղեցուց վերադառնում եյին նորահարսի տունը, մի բարձր ծառից մի բարակ թելով մի խնձոր եյին քարշ տալիս և մակարներն աշխատում եյին գնտակով վայր գցել խնձորը, և ով հաջողեցնում եր, մի զույգ գուլպա կամ մի այլ բան նվեր եր ստանում: Մելիքն ինքը ներկա յեր գտնվում այս խաղերին: Մեծ պասի առաջին որը բոլոր գյուղաղցիները
  1. Անգ. յեր. 76-77.
  2. Անգ.