Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վորոնք հրեյական ծագում ունեյին և կրում եյին Տիգրան անունը։ Հրեյական տարրն իր խոշորագույն մասով կենտրոնանում եր այն քաղաքներում, վորոնք գտնվում եյին Արարատյան յերկրի միջից գնացող հռոմեյական մեծ ռազմական ճանապարհի վրա, վոր միաժամանակ նաև Հռոմի կապիտալների ճանապարհն եր։ Նա սկսվում եր Արտաշատից, ընդունում եր իր մեջ Նախճավանի մեծ առևտրական ուղին, գնում եր Վաղարշապատ, այնտեղից Յերվանդաշատ Ախուրյան գետի վրա, ուր անցնում եր Արաքսի աջ ափը և բարձրանալով Բարթողյան լեռնանցքներով, իջնում եր Արևելյան Յեփրատի (Արածանիի) հովիտը, ուր գտնվում եր Զարեհավան քաղաքը և գնում եր դեպի Բասեն և Կարին։

Քաղաքային տնտեսության (առևտուր, արդյունագործություն) այս արտակարգ զարգացումը Արարատի մեջ խոշոր նշանակություն ուներ նաև յերկրի քաղաքական և վարչական կազմակերպության տեսակետից։ Ամբողջ պետությունը ավատական, այսինքն գավառական հատվածականության հիմքերի վրա յեր կառուցված: Կենտրոնական իշխանությունը, վոր պիտի կապ հանդիսանար այդ բազմաթիվ առանձնությունների մեջ, ինքն ել մի ավատական մարմին եր և նրա ներկայացուցիչը, վոր ամենայն հայոց թագավոր եր կոչվում, իր նյութական միջոցներով շատ չեր տարբերվում մի առաջնակարգ նախարարից։ Նրա կալվածների մեծագույն մասը գտնվում եր Արարատում, և այս հարստությունը չեր կարող պահել նրան մի թագավորի թեկուզ համեստ դիրքում, յեթե չլինեյին առևտրա-արդյունաբերական այն կենտրոնները, վորոնց անունները թվեցինք վերևում և վորոնց վրա յել հենվում եր կենտրոնական իշխանությունը։ Այս դրությունը շահավետ եր թե Հռոմի և թե պարթևական Իրանի համար, որովհետև Արարատի թագավորը մերթ մեկի, մերթ մյուսի վասսալն եր, յերբեմն և յերկուսինը միասին, հետևաբար և նրանց ոգուտն եր, վոր այդ վասսալը լինի իրեն հպատակ ավատականությունից բարձր իր ույժով ու դիրքով, վորպեսզի կարողանա կարգ պահպանել այդ կալվածատերերի կենտրոնախույս ըմբոստ ձգտումների մեջ։

Թե ինքն Արարատյան արքունիքն ել լավ ըմբռնում եր քաղաքային տնտեսության մեծ նշանակությունն իր իսկ շահերի տեսակետից, ցույց եր տալիս նույնանման առևտրա-արդյունագործական կենտրոնի, Զարիշատ քաղաքի գոյությունը հռոմեյական մեծ ռազմա կապիտալիստական ճանապարհից դուրս, Աղիհովիտ գավառում (Վանի լճի հյուսիս-արևելյան կողմ), վոր թագավորող