Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նախիջևանի խանության սահմաններից դուրս եր գտնվում և պատկանում եր Հարավային Ղարաբաղի մելիքական իրականության: Այդ գյուղումն եր Մելիք Սաֆրազը։ Որին ներկայանում ե նրան և այսպիսի մի ունկնդրություն ե ունենում։

«Նա,-գրում եր Որին, - մտցրեց ինձ իր սենյակը, ուր ասացի նրան, թե չեմ կարող վոչինչ ասել, մինչև վոր առանձնացած չլինինք: Առանձնանալուց հետո հարցրի նրան, թե չի՞ ճանաչում արդյոք Իսրայել Որի կոչված մեկին, վորին յես տեսել եմ Ֆրանսիայում: Նա պատասխանեց՝ «այո»։ Սրա վրա յես հարցրի.«Յեթե տեսնեք նրան, կճանաչեք»։ Նա ասաց. «Այո նա յերկար ժամանակ ե, հեռու յե այստեղից, բայց յեթե տեսնեմ նրան կճանաչեմ»: Յես նրան ասացի.«Ահա ձեր ծառան, վոր խոսում ե ձեզ հետ, նա ինքն ե»։ Նա չեր ուզում հավատալ, բայց յես ցույց տվի նրան իմ վկայականներիցս մեկը, վորից հետո նա ուրախացավ»[1]։

Այսեղից ել սկսվում ե Որիի առաքելության գործադրությունը, վոր և ըստ նրա նկարագրության, ներկայացնում ե արտակարգ զարմանալի տեսարան։ Գործողությունն, ինչպես տեսնում ենք, սկսվում ե Հարավային Ղարաբաղում։ Ամեն ինչ գնում ե լավագուն կերպով, յերթևեկությունը լեռնային անճանապարհ յերկրում կատարվում ե այնպիսի արագությամբ, վոր կարծես այդտեղ հաղորդակցության միջոցները լեռնային ձին, ջորին, համետած յեզը կամ եշը չեյին, այլ այն կախարդական գորգը, վորի վրա նստում եյին «Հազար և մեկ գիշերների» հերոսները և թռչում մի տեղից մյուս տեղ։ Այսպիսի արագությամբ գործելով, Որին 12 որվա մեջ վերջացնում եր իր առաքելության ամբողջ գործը, այսինքն՝ հանձն առնել եր տալիս գոնե Ղարաբաղի ամբողջ հարավային մասին՝ խնդրել Հովհան–Վիլհելմի ազատարար արշավանքը, վորի տեղ հասնելուն պես՝ ապստամբվել պարսից կառավարության դեմ։ Այս մի ամբողջ հրաշագործություն եր, յեթե, իհարկե, հավատալու լինենք Որիին։ Միաբանեցնել, մի վճռական կամքով կապել մի լեռնային յերկրի ավատատիրական ցանցի գավառակային առանձնությունները - այս պահանջում եր առնվազն ժամանակ և յերկարատև աշխատանք։ Բայց Որիի առջև դժվարությունները հալվում, վոչնչանում են վայրկենապես։ Յեվ նա պատմում ե կուրֆյուրստին, իր տիրոջը այսպիսի մի հրաշագործություն, վորի կատարողն իր արտակարգ մեծ հեղինակությունն եր և ազատագրական գաղափարի ծովացումը յերկրի մեջ։

Անգեղակոթը Որիի գլխավոր շտաբն ե և Մելիք Սաֆրազը՝ նրա գլխավոր կարգագրիչը։ Որին այդտեղ ե ուզում հավաքել

  1. Эзов, с. 52