այդ գումարը, պատճառաբանելով, թե յերկյուղ ե կրում պարսիկներից Որին անցնում ե յեկեղեցիների միության հարցին, բորբոքվում ե կրոնական վեճ և Անգեղակոթից յեկածները հեռանում են Գանձասարից առանց վորևե հաջողություն գտնելու»[1]):
Վոչ մի հիմք չկա կարծելու, թե Որին միայն Գանձասարի վանքում մեջ բերավ, ծախու դնելու համար, Յեվրոպայից սպասվող գումարի առասպելը։ Նույնը, անկասկած, գործի դրվեց և Անգեղակոթի գերագույն ժողովում, այն ել, նրա համար միանգամայն ցանկալի հետևանքով։ Հավատացին «Մեծ Հայաստանի գլխավորներն ու ատենակալները», թե Որիի բերած հայկական թագավորությունը միանգամայն ձրի յե լինելու և իրանց մնում ե միայն ընդունել բարեհոգի, սրտացավ, հարուստ ու հզոր Հովհան-Վիլհելմի այդ ընծան։ Այս եր ահա այն արագության գաղտնիքը, վորով Որին վերջացրեց իր առաքելությունը։ Նրա արած գործը վոչինչ բարդություն չեր ներկայացնում և կարող եր կատարվել մի ժամում։ Այդ այն եր, վոր նա ստանում եր յերկու հատ «ճերմակ թուղթ» (carte blanche), այսինքն` մաքուր չգրված թեթեր, վորոնց վրա գրված եյին ժողովի անդամների կնիքները և «ստորագրությունները». մեկը տրվում եր Հովհան-Վիլհելմի` իր նոր թագավորության պետքերին ծառայեցնելու համար, իսկ մյուսը` Իսրայել Որիին, վորպես ապացույց, վոր նա ճանաչված ե իբրև գլուխ և հրամանատար «Մեծ Հայաստանի գլխավորների և ատենակալների»։ Ահա այս յերկու հատ թերթերն եր, վոր Որին տանում եր իր հետ Հայաստանից։ Հովհան-Վիլհելմը աշկարա զարմանք եր հայտնում, վոր Հայաստանի վաղվան իր հպատակացուները վոչինչ ընծա չեն ուղարկել իրան Որիի հետ։ Այս հանգամանքը, ճիչտ վոր շատ բնորոշիչ ե մի աղքատ Սիսիանի գավառի համար. չե՞ վոր ինքն եր սպասում ստանալ ընծա բազմահարուստ Յեվրոպայից:
Յեթե հավատանք յեվրոպական արխիվներին, Անգեղակոթի ժողովն ունեցել ե մի ամբողջ բազմալեզու դիպլոմատիական դիվան, վոր խմբագրել ե և ուղղել ե զանազան մարդկանց պաշտոնական թղթեր: Այսպես են վկայում այն գրությունները, վորոնց տակ նշանակված ե, իբրև հեղինակման վայր, Անգեղակոթը. 1. Նամակ Հռոմի պապին. 2. Հավատարմաթուղթ Իսրայել Որիին, 3. Նամակ Պֆալցի կուրֆյուրստ Հովհան-Վիլհելմին. 4. Նամակ ռուսաց ցար Պյոտր Ալևքսեևիչին։
Մենք, իհարկե, հավատում ենք, վոր արխիվները պահպանել
- ↑ Эов. с. 10.