Էջ:Khoja Capital.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկն ընդունակ ե տանելու հազար հինգ հարյուր ձի և նույնչափ մարդ, առանց մեկը մյուսին խանգարելու։

13. Յեթե յեղանակը լավ լինի, զորագնդերը կանցնեն ծով յերկու յերեք որում և դուրս կգան մի նավահանգիստ, ուր ամբողջ շրջակայքում չկա վոչ քաղաք, վոչ ել գյուղեր։ Այս տեղը տասը մղոնով ե հեռու պարսկական հողից, քսան մղոնով՝ Շամախուց և տասը մղոնով՝ Բագվից, ուր կան յերկու գեղեցիկ շատրվաններ, մեկն արտաբերում ե սև յուղ (նման կու պրի), մյուսից հոսում ե սպիտակ յուղ, վոր լավ ե վառելու համար։ Այստեղ ե ահա Հայաստանի սահմանագլուխը։

ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՅԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

14. Վերև ասածից յերևում ե, վոր մի անհրաժեշտություն ե հայտնել այ ամբողջ ձեռնարկությունը և համաձայնությունը, վոր մենք պատիվ կունենանք կայացնելու ձեր կայսր ընտրիչ բարձրության հետ, նորին կայսերական մեծությանը, սուրբ հայր պապին և նորին բարձրապատվության Տոսքանի մեծ դքսին։ Բայց այս մասին չպետք ե մի խոսք անգամ ասել Լեհաստանի թագավորին, վոչ ել Մոսկովիայի մեծ դքսին, վորովհետև սա կպատճառի սոսկալի նախանձ նախ Լեհաստանի թագավորին, վորովհետև տասնևհինգ տարի առաջ նրա նախորդը կամեցավ ուղարկել յերեսուն հազար մարդ Մեծ Հայաստան բան տիրելու համար, յեթե Ղափանի գլխավորներն այդ կամենային, բայց նրանք այդ չկամեցան[1]։ Նրանց պատճառաբանությունն այն եր, վոր հարյուր տարի առաջ Լեհաստանի ծառայության մեջ կար մի բանակ, բաղկացած յերեսուն հազար մարդուց, ամբողջովին հայերից, վորոնց մի մասը թագավորության (Լեհաստանի) բնակիչներից, մյուս մասն ուրիշ տեղերից բերել տվածներից: Քանի վոր հայկական այս բանակը հաղթող եր, այդ հանգամանքն յերկյուղ ազդեց լեհացիներին՝ չլինի՞ թե ժամանակի ընթացքում հայերը տեր դառնան նրանց թագավորության, այդ պատճառով մի անգամ պատերազմ ունենալով թաթարների հետ, ծածկաբար միաբանվեցին նրանց հետ, վորպեսզի բոլոր հայերին կոտորեն և այսպիսով խեղճ հայերը, մեկ կողմից յենթարկվելով թաթարների հարձակման և մյուս կողմից լքվելով լեհացիներից, գործն այնտեղ հասավ, վոր յերկու հազար մարդ հազիվ ազատվեցին: Այս ժամանակից ի վեր հայերը սարսափում եյին լեհացիներից և չկամեցան նրանց հետ գործ անել: Յերկրորդ՝ դա նույնպես մեծ նախանձ պիտի պատճառեր Մոսկովյաններին, վորովհետև նրանց մեծ դուքսը, ամուսնանալով Վրաստանի մի իշխանուհու հետ հիսուն հազար մարդ տրամադրեց վրացիներին, յերբ սրանք պատերազմ ունեյին պարսիկների հետ, կամենալով տեր դառնալ Հայաստանին. բայց գլխավորները չկամեցան զիջել[2] այն պատճառով, վոր դրանով հայերը պետք ե միանային հունական յեկեղեցուն, վորի դավանանքը լիյե հերձվածներով և հերետիկոսությամբ և բոլորովին հակառակ ե Հայաստանի կրոնին և վորից հայերը սոսկում են զգում, գլխավորապես՝ յերբ նրանք փորձով տեսան, թե ի՛նչ ստոր կերպով հույներն ստիպում են հայերին հրաժարվել իրանց հավատից, նրանց նորից մկրտելով: Դրա հետևանքն այն ե, վոր հայերն ավելի լավ են համարում

  1. Ամբողջովին մտացածին ե իբր թե 1684 թվին տեղի ունեցած այս դէպքը: Միևնույն բանն ե նաև այժմ, և վոչ ավելին, այն, ինչ վոր պատահել ե, իբր թե, դրանից հարյուր տարի առաջ:
  2. Այս ել նախընթացի նման մի յեղջերվաքաղ ե, վորի հեղինակության պատիվն ամբողջապես Որիինն ե: