Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ իրանց ազգին, և այս այն պաաճառով, վոր բերդը գտնվում ե Թյուրքիայի սահմնագլխին. այս քաղաքում կա դրամահատություն և միայն հայերն են այդ բանի մեջ աշխատողները։ Բերդում կան յերեք հարյուրի չափ հայեր, վորոնք նույնչափ պահեստների պահապաններ են և դրամահատն եր, ինչպես և արհեստավորներ։ Քաղաքն ունի յերկու դուռ և ամեն մի դռան վրա մի-մի պահապան, բայց պարիսպների վրա վոչ վոք չկա։ Յեվ յեթե կարողանան այնպես լավ պահել գաղտնիքը, վոր նահանգապետը չիմանա զորքերի հասնելը, կարելի կլինեի գտնել ճարտարապետ Նավասարդին, վոր հայ ե և պահեստների կառավարչին վոր նույնպես հայ ե։ Յեվ յեթե նշան տրվի այս մարդկանց, նրանք պատրաստ կլինեն, վորպեսզի բռնեն դրան վրացի պահապաններին և գնդերը յերկրի բնակիչներից մոտ հիսուն մարդ։ Նրանք միշտ պիտի կարողանան պատրաստ մնալ դռան մոտ, ուր կա մի արվարձան, բնակեցված միայն հայերով, վորոնց վրա պարսիկները կասկած չեն տանում։

«19. Այս դուռը գրավելուց հետո կա մի բլուր ուր շատ այգիներ և պարտեզներ կան, վորտեղ կարելիյե տեղավորել զորքերը, հետո մտնել քաղաք, առանց վորևե վտանգի։ Յեթե այս հարվածը չաջողվեց, նրանք կարող են պաշարել քաղաքը շատ քիչ զորքերով, վորովհետև այս նահանգը պարունակում ե յերեք մեծ գավառ, վորոնց բնակիչները բոլորը հայեր են, և անհավատները շատ քիչ են, և այդ քաղաքի ամբողջ շրջակայքը, բոլոր մեծ ավաններն ու գյուղերը բնակված են հայերով, և կարելի կլինի քաղաքը պաշարված պահել մինչև հրետանիների հասնելը։ Կա մի փոքրիկ բարձրություն, վոր քաղաքին իշխում ե վերևից, տասնհինգ ռումբ բավական ե նրան այրելու համար, վորովհետև շատ փոքր ե և առանց վորևե ռազմամթերքի։ Ահա Պարսկաստանի բոլոր ամրությունները։

«20. Այն միջոցին, յերբ հայկական գնդերը կգան Նախիջևան, մենք թույլ չպիտի տանք վոր նրանք արշավեն ուղղակի Պարսկաստանի թագավորության վրա, լավ կարգապահությամբ գնալով Թավրեզ քաղաքը։ Այս քաղաքը Նախիջևանից չորս որ հեռու յե, և քանի վոր այնտեղ բոլորովին հայեր չկան և շրջակայքում ել շատ քիչ են, հարկավոր ե մեծ բանակ, վոր տիրե այն կողմին։ Այդտեղ կան մեծ զինանոց, թնդանոթներ, պատրուգավոր հրացաններ և մի նահանգապետ, հրետանիների մի հրամանատար և ուրիշ հինգ կամ վեց մեծ իշխանավորներ. քաղաքում չկա վոչ զորք և վոչ ամրություն։ Նա յերկարությամբ և լայնությամբ մի մղոն ե և կառուցված ե մի դաշտում շատ հոյակապորեն, մեծ պարտեզներով, շատ վաճառաշահ մի քաղաք ե։ Թյուրքերը, հնդիկները, պարսիկները և մոսկովյանները առևտուր ունին այստեղ։ Այս քաղաքում կան անթիվ հարստություններ և այնտեղ կարելի յե պատրաստել հարյուր հազար մարդ իրանց շորերով ու զենքերով, առանց նեղություն պատճառելու քաղաքին։

«21. Տեր դառնալով այս քաղաքին և վերցնելով անհավատների զորակայաններն ու բանակները, այստեղ կարելի կլինի հավաքել ձեր կայսրընտրիչ բարձրության բանակը և այնտեղից անցնել մինչև Սոպիի քաղաքը, և քանի վոր պարսկաստանցիների և սոպիացիների միջև կա յերեսուն մղոն, բոլորովին ավազուտ, ուր վոչ ջուր կա, վոչ գյուղ, կարելի յե Սոպիի մեջ ձմերելու կայան ընտրել. այնտեղ կան ավաններ և մեծ գյուղեր, ուր կարելի կլինի ցցապատնեշներով ամրացնել՝ այնտեղ ապահով մնալու համար, և գարնանը պիտի տեսնվի թշնամիների առաջխաղացությունը, վորոնք չեն կարողանա մեզ վրա հարձակվել այս կողմից, վորովհետև ապրելու համար վոչինչ չեն գտնի։