Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագավորության մեջ այսպիսով քաղաքական և տնտեսական իր հզոր ազդեցությունների վրա Հռումն ավելացնում էր և մշակույթային ազդեցությունը լուսավորություն, արվեստ, գիտություն։ Յեվրոպական մի կես-գաղութ եր դառնում Հայաստանի այդ միջնաշխարհը, մշակելով իր սեփական ազնվապետական նիստ ու կացը, քաղաքակրթական պահանջները և այլն[1]) մինչդևռ նրա շուրջը, բարձրավանդակների վրա, արոտային տնտեսությունն եր տիրում իր աղքատ նախնականությամբ, վոր հասնում եր այն աստիճան, վոր վայրեր կային, ուր դեռ հայտնի չեր միս յեփելը[2]

Բայց չորրորդ դարի առաջին քառորդում հռոմեյական պետականությունը յենթարկվում եր արմատական փոփոխության։ Կոստանդիանոս կայսրը, կամենալով ազատել կայսրների գահը Հռոմ քաղաքի հանրապետական ավանդույթններից և այսպիսով ուժեղացնել միահեծան իշխանության սկզբունքները, պետական կրոնի աստիճանին եր բարձրացնում քրիստոնեյությունը, ապա և փոխադրում եր իր գահը Հռոմից Բյուզանդիա, վոր և նրա անունով կոջվեց Կոստանդնուպոլիս։ Յերկու աշխարհի փոխարկություն եր այս։ Պատմւթյան բեմից իջնում եր հեթանոսական Հռոմն իր ապերասան կենցաղով, գլխովին անհավատ, իսկ նրա տեղ բեմ եր մտնում յեպիսկոպոսների մշակած նոր կրոնն իր ֆանատիկոսական անհամբերողությամբ և ճգնավորական բթամտուաթյամբ, վորոնք առանձնապես թանձրացած եյին հունական միջավայրում և պիտի նվաճեյին նաև զեղխ ու հղփացած Հռոմը։

Տալով քրիստոնեյության պետական-նվաճողական ույժ, կայսրը հոգս եր տանում նույնպես, վոր նոր յեկեղեցին տարածվի և ուրիշ յերկիրներում, առաջին հեերթին իհարկե կայսրության վերաբերվող վասսալական յերկիրներում։ Քրիստոնեությունն ընդունելու և պաշտոնական կրոն դարձնելու հրաման ստանում եյին Հայաստանի և Վրաստանի վասսալ թագավորները: Հասկանալի յե, վոր մի այսպիսի առաջարկություն անտես անել չեյին կարող մանավանդ Հայ Արշակունիները, վորոնց բախտը կախված եր ամբողջովին Հռոմեյական կայսրությունից։

Սակայն քրիստոնեությունը Հայաստանին միանգամայն անծանոթ կրոն չեր։ Նա վաղուց մուտք եր գործել այդ յերկիրը, դանդադ տարածվում եր, առանց մեծամեծ աղմուկներ և շարժումներ

  1. Հայ ազնվականության տնային կենցաղը մանրամասն նկարագրել է Յեղիշեն իր պատմության ութերորդ հեղանակի այն հատվածում որ սկսվում ե «Իսկ կանայք» խոսքերով։
  2. Խորեն. Բ․