Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինի, վորպեսզի չմտածե ապստամբվելու մասին և մնա միշտ հլու հավատարիմ[1])։ Յեվ ահա ինչպես եր տարվում կեղեքման սիստեմը:

Թյուրքիայում բոլոր պետական պաշտոնները գնովի եյին: Այս կամ այն յերկրամասի կառավարիչ փաշան պիտի տար սուլթանին, կանխիկ, իհարկե, նախքան պաշտոնի անցնելը, նրա համար վորոշված գումարը: Բացի դրանից, փաշան պիտի հավաքեր իր կառավարած յերկրի բոլոր արքունական հարկերը և ամբողջությամբ հանձներ պետական գանձարանին, և, վորովհետև պետությունը վստահություն չուներ իր պաշտոնյայի վրա, ուստի պահանջվում եր նրանից յերաշխավորություն, թե հավաքված գումարներն անկորուստ տեղ կհասնեն։ Այս դեռ բոլորը չեր։ Իր պաշտոնում հաստատ մնալու համար, փաշան տարին մի անգամ պիտի դրամական նվեր ուղարկեր սուլթանին: Այսքան պահանջները լրացնելու համար փաշան չուներ սեփական միջոցներ, ուստի դիմում եր սառաֆին, վոր սովորաբար հայ եր լինում, և հոժարությամբ հանձն եր առնում տալ նրան գումարներ՝ կաշառքների համար և յերաշխավոր լինել՝ նրա փոխարեն՝ գանձի առաջ: Այնուհետև փաշան բոլորովին մտնում եր սառաֆի տրամադրության տակ, ամբողջովին փաթաթված իր պարտքերի և հաշիվների ցանցի մեջ: Բայց կեղեքվողն ինքը փաշան չեր, իհարկե, այլ նրա կառավարության հանձնված ազգաբնակությունը, լիներ նա հայ, թյուրք, հույն, սլավոն թե մի ուրիշը: «Փաշաները,- ասում ե 19-րդ դարի պատմագիրներից մեկը, - իրանց տեղերը գնելու ժամանակ դառնալով պարտականներ հայ վաշխառուների, քաղցած գայլերի պես հարձակվում եյին գավառների վրա[2]

Հասկանալի յե ոгրեմն, թե ինչե՜ր պիտի տեղի ունենային հարստահարությունների այսքան լայնածավալ հնարավորությունների մեջ: Կառավարիչ փաշան պիտի կեղեքեր վոչ միայն իր սեփական, այլ և իր վաշխառու տիրոջ փորը կուշտ պահելու համար։ Վաշխառուն մշտապես նրա հետ եր, համրում եր նրա կերած յուրաքանչյուր «թիքան», բշտում եր նրա կողերը և առնում եր իրանը։ Ահա ինչպես ե նկարագրում նրա գործունեյությունը մի այլ լավատեղյակ անգլիացի, դարձյալ Կ. Պոլսի անգլիական դեսպանատնից, այս անգամ արդեն 19-րդ դարի սկզբում.

  1. Ricaut-Histore de Petat present de l'Empire Oltoman,Paris, 1670 chap. XV.
  2. Г. Гервинус - „История девянадцатого века“, СПБ 1868, с. 5