ծառայից ծառայ Եսայիս և այր ոմն շիրվան անուն և սարգիս անուն որ այս երկուքս ի չարապերթու են, ես Եսայիս Պարտայու և մէլիք Յովսէփ ի գանճայու. միմեանց ծեռ տրկաք ժ (10) և ժբռ (12,000) մարդ ժողովեցանք պատերազմ մտանք կամ թէ լազկոյ հետ կամ թէ տանս Աղուանից թուրքաց հետ ամուր ծայրս քարանց սըղնաղ կապեցանք ի մեծի թագաւորիդ սուրբ ազօթիւն շատ կոտորումն և յաղթութիւն եմք առեալ ի վերայ թուրքաց. մնացեալ եմք տարածեալ ձեռս մեր առ Աստուած վասն մեծի տիեզերակալ թագաւորիդ։ Եւս Տփխիսու վախթանկ խանն շատ օգնութիւն եհաս մեզ անթվելի որ գրով չէ պատմելոյ. և մեծաւ աղաչանօք հայցեմք ի մեծի տէրութենէդ որ և ես հող և մոխիր Եսայիս Պարտայու շրվանն և սարգիս չարայպերթու, մէլիք յօսեփն ի գանճայու այս դ. (4) մարդկանցս յատուկ յատուկ իռաղամ գրեալ և կնքեալ շնորհես վասն մերում անուանայտեր երկրացս որ հասանէ մեզ և մեք ի զօրութենէդ քումմէ առնումք զօրութիւն և կապեմք զրէհ, մենայմարտեմք թշնամոյն մինչև ի գալուստ թագավորին. կրկնակի խնդրեմք կրկնակի արզ անեմք ոտացդ հողն եսայէս, շրվանէս սարգիսէս, մէլիք Յովսէփէս, որև ազգս քրիստոնէից գերի գնաց, թագավոր գալուստն շուտով լնի, եթէ համեսցի գալուստ թագաւորին խնդրեմք որ իռաղամ ուղարկէք վախթանկ խանին որև ղօշուն կապէ գայցէ ի քաղաքն գանճայ նստցէ, մեք և հեծեալ նորայ հաղթեմք թշնամոյն մինչև գալուստ թագաւորին. և ապա մահամադ ղուլի խանն թշնամի է դարձել վախթանկին և մերում ազգիս քրիստոնէյիցս. խիստ անողորմ ցաւեցուցանում է. Հայկական ցեղս և նորայ խրոխտ պիտի և դատապարտեալ ի թագավորեդ»[1])
Ինչպես յերևում ե, Հայոց այս առաջին սղնախի գլխավորները միայն այս չորս հոգին չեյին: Յեսայի կաթողիկոսը, խոսելով միևնույն առարկայի, այսինքն հայ զինվորության կազմակերպման մասին, նույնպես չորս անուն ե բերում, բայց դրանցից միայն մեկն ե, վոր գտնվում ե այս թուղթն ուղարկողների մեջ այն ե` Շրվանը, իսկ մնացած յերեքը այլ են-Ավան, Շահնի և Սաբուխան, ամենքն ել յուղբաշ[2])։ Այս բոլոր հիշածների մեջ հռչակավոր ե հանդիսանում, իբրև հայ զինվորության առաջնորդ, միայն մեկը-Ավան յուզբաշին, ինչպես կտեսնենք իր տեղում։
Ջրաբերդից և Բարդայից (Գյուլստանից) յետ շպրաված լեզգիները պաշարում են Գանձակը, բայց բնակիչների ցույց տված դիմադրության պատճառով չեն կարողանում վերցնել այն։ Ահարկու թշնաուն թե քաղաքից և թե յերկրից հեռացնելու համար հարուստ գանձակեցիներից մի քանիսը գնում են Թիֆլիս և ոգնություն են խնդրում Վախթանգից, վոր և, ընդունելով այդ հրավերը, արշավում ե դեպի Գանձակ 40 հազար զորքով։ Լեզգիները համարձակություն չունեցան կռվի բռնվելու այդ ույժի հետ և ցրվեցին անհայտացան նրա առջևից և Վախթանգը գրավեց Գանձակը։ Սակայն հեշտ բան չեր այդքան զորք բերելը և առանց