Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զօրօք յազատութիւն և յօգնութիւն քրիստոնէից, և սա ևս (Վախթանգը) բազում պատրաստութեամբ և բազում ընծայիլք, եղբարբք և որդովք ե բազում քրիստոնէիւք հանդերձ 2 կաթողիկոսօք, բազում եպիսկոպոսօք և եկեղեցական դասիւք, եկինք դեմ ընդ յառաջ, խրախոյս բարձեալ ձայն արձակեցինք ընդ միմեանս թէ գալոց է փրկիչն քրիստոնէից, որպէս ճշմարիտ փրկիչն մեր քրիստոս եկն ի յաւուր ծաղկազարդին ի յԵրուսաղէմ քաղաքն, և մանկունք մեր ովսաննայ ի բարձունս գոչէին. և մեք իւրաքանչիւրս զձորձս պատրաստ ունէինք ձգել առ յոտս վերոյդրեալ թագաորին, ասելով որհնեա լ եկեալ յանուն տեառն օրհնութիւն որդւոյ Դաւթի և փառք ի բարձունս.- երկու ամիս զօրաժողով արարինք և մնացինք ի Գանձակ քադաքն»[1]

Ինչի՞ եյին այդքան յերկար սպասում-Վոր առջևից գա փրկիչը: Բայց փրկչի տեղ յեկավ մեծ պատրանքը։

Բայց, նախ քան այդ պատրանքին դիմելը, հարկավոր ե այս տեղ հիշատակել, վոր վեց ամսվա հայ֊վրացական ազատագրական շարժումները և փայլուն ակնկալությունները ծավալեցին հայ զինվորությունը, մտցնելով նրա մեջ և Ղարաբաղի ուրիշ մասերը։ Այսպես, բացի Մռավի Մեծ Սղնախից կազմակերպվում եր և Փոքր Սղնախ՝ Քիրսի լեռնաշխարհում, Շուշի քաղաքին մոտ։ Այս մի ինքնագլուխ բանակ չեր, այլ կազմում եր Մեծ Սղնախի բաժանմունքը, մինչդեռ տեղագրական հանգամանքների հետևանքով այդ յերկուսից անջատված դրության մեջ եր յերրորդ հայկական բանակը, վոր նույն այս 1722 թվին, նույն այս պետրոսյան խաչակրական ակնկալությունների տակ կազմակերպվեց Հարավային Ղարաբաղում։ Այս բանակն իր ծագումով և գործողությունների գլխավոր վայրերով պատկանում եր ՚Ղափանի այն մասին, վոր, ինչպես տեսանք, խոջայական կապիտալի միջավայրն եր կազմում։ Նույն այս 1720-ական թվականներին վերաբերվող մի տեղեկությունից մենք իմանում ենք, վոր Ղափանը տարբերվում եր Հյուսիսային ՚Ղարաբաղից թէ, նրանով, վոր ավելի ստվար հայ ազգաբնակություն ուներ և թե մանավանդ նրանով, վոր այդ ազգաբնակության մեծ մասը պարապում եր վաճառականությամբ[2])։ Գիտենք արդեն, վոր ղափանցիների խոջայական կապիտալը միայն տեղական կուտակումներ չեր արտադրում, այլ հզոր եր նաև միջազգային կուտակումներով, Ղափանցիներն առևտրական տներ ունեյին Զմյուռնիայում, Կ. Պոլսում և այլ տեղերում: Բայց առանձնապես հայտնի յեր այդ կապիտալը Վենետիկում, Մենք հիշատակել ենք արդեն Վոսկան Շահումյանին, վոր 17-րդ դարի կեսից սկսել եր միլիոնավոր ֆրանկի շրջանառություն

  1. Эзов, с. 336-337
  2. Эзов, с. 388