նա այսոր այլևս գրեթե բոլորովին չկար, այս նշանակում եր մահ մերձկասպյան մետաքսագործության համար, և Պետրոսին կմնար հարյուր ու մի խարդախությունների գնով միայն ավերակների տիրելու հաճույքը, յեթե նրան չաջողվեր վերակենդանացնել հայ խոջայական կապիտալն իր հափշտակած պարսկական մարզերում։ Իսկ այդպիսի անհրաժեշտություն նա ի կատար ածել եր մտածում ճիշտ այնպես, ինչպես այդ արել եր նրա պես մեծ բռնավոր֊վերանորոգիչ Շահ-Աբբասը մի դար և ավել դրանից առաջ, այն ե՝ հայ ժողովրդի խոշոր մասսայական գաղթեցման միջոցով։ Պոկել ամբողջ Լեռնային Ղարարաբաղը, շպրտել նրան Գիլան, Մազանդարան - այս մի ահռելի, հրեշային ծրագիր եր, այդ նշանակում եր հարյուր հազարներով անմեղ մարդիկ քշել տանել հեռու֊հեռու իրանց ոջախներից, թե ինչ ե նրանց մեջ գտնվում են և շատ վաճառականներ, վարժ շերամապահներ։ Բայց այսպե՞ս չէր և Շահ֊Աբբասի գերեվարությունը։ Հայ խոջայական կապիտալը, միակ ույժը, վոր մնացել եր հայ ժողովրդի մեջ նրա ապրած քաղաքական փլուզումներից հետո, քշում տանում եր նրան յերկրից յերկիր, վորպեսզի բաժին ու ավար դառնա բռնակալ գիշատիչների։ Այս աղետալի տեսարանը կրկնող պիտի դառնար Պետրոս Մեծը, վոր ավելի հաշվագետ եր այս բանի մեջ իր նախորդից։ Յեթե Շահ֊Աբբաս Մեծն ասում եր, թե յուրաքանչյուր հայի Սպահան հասցնելը իրան նստել ե 2 հազար թուման, Պետրոս Մեծն իրան այդպիսի ծախսերից ել եր ազատել, վորովհետև նա Գիլանի 70 հազար փութ մետաքսի համար եր իբր թե ծրագրում այդ գերեվարությունը, այլ լոկ Քրիստոսի սիրու համար, ուստի յուրաքանչյուր հայ պիտի իր հաշվով քարուքանդ և բնավեր դառնար։ Արդար լինենք, սակայն։ Պետրոսը դեռ 1722 թվին, հրահանգներ տալով գեներալ Մատյուշկինին հայերի գաղթը նախապատրաստելու և խրախուսելու մասին, հանձնարարում եր, իբրև միջոց, մահմեդական ազգաբնակության փչացումը գրավված նահանգներում։ Այս ել, իհարկե, Քրիստոսի սիրու համար եր, և հայերն ինչպես պիտի չուզեյին իրանց հաշվով գնալ և այդպիսի <<մաքրած֊սրբած>> տեղեր վայելել։
Յեվ այսպես, հայ խոջայական կապիտալը մի անգամ ել օտար յերկրում օտար գիշատիչների կեր դառնալու համար, պիտի ահագին զանգվածներով տեղահան աներ հայ ժողովուրդը և տաներ նրան աննկարագրելի տանջանքներով յերկրից յերկիր: Յեվ յեթե այս անգամ տեղի չունեցավ այս դժբախտությունը, պատճառն այն ե, վոր մինչդեռ Շահ֊Աբբասն անձամբ եր պոկում Արաքսի