կպարզվի։ Յեվ պարզվում եր այդ դրությունը շատ արագ, և շատ հստակ կերպով։ Առաջ ու առաջ այն, վոր պարսկական ժառանգությունը Պետրոս Մեծի հաջորդների համար գնալով դառնում եր մի ավելորդ և ծանր բեռ։ Խլված նահանգներն ոգուտ չեյին բերում պետության, այլ միայն վնաս։ Յեվ արդեն նույն 1729–ին սկիզբ եր դրվում հափշտակված տեղերի ինքնահոժար վերադարձման. դաշնագրով Պարսկաստանը յետ եր ստանում իր Աստարաբադն ու Մազանդարանը։ Փոխվում եր դրությունն արևելքում։ Յերկու տարի անցած՝ Աննա կայսրուհին, իբր թե ի նշան բարեկամության, վերադարձնում եր Շահ– Թահմազին և ամբողջ տարածությունը Կուր գետի բերանքից մինչև Մազանդարանը. գնում եր այսպիսով և Պետրոս Մեծի ախորժակին այնքան չարաչար կերպով գրգռած Գիլանն իր 70 հազար պուդ մետաքսով։ Շնորհի և բարեկամության հարց չկար. պարզապես գործում եր յերկաթե անհրաժեշտության որենքը։ Պարսկաստանն ուժեղանում եր։ Նոր մարդ եր յերևացել, մի ավազակապետ, վոր հետո պիտի հռչակվեր Նադիր–Շահ անունով և վոր չպիտի թողներ և վոչ մի թիզ պարսկական հող ռուսների թե ոսմանցիների ձեռքին։
Հայերի գաղթեցումը դեպի Պարսկաստան այլևս միտք չուներ ռուսների համար։ Բայց այս չեր նշանակում, թե հայերը իսպառ կորցնում եյին իրանց կարևորությունը ռուսների աչքում։ Հին առևտրական կարևորությունը կար ու կար, Պետրոսի պարսկական արշավանքը դրան միացնում եր և զինվորական կարևորությունը: Հայ խոջան վոչ միայն մետաքս և պարսկական ապրանքներ եր տալիս Ռուսաստանին, այլ և կռվում եր նրա համար, իր արյունն եր տալիս նրան, ինչպես եր Պետրոս դի Սարգիս Գիլանենցը Ռաշտում էր հաշվով կազմած և ղեկավարած հայկական եսկադրոնի հետ, վոր կազմում եր ռուսական բանակի մի մասը, մասնակցում եր կռիվներին, կրում եր կորուստներ սպանվածներով[1])։ Ինքը Պետրոս Գիլանենցն ել սպանվեց պատերազմի մեջ, բայց նրա եսկադրոնը չվերջացավ, այլ իբրե ռուսական զորամաս՝ Ռաշտից փոխադրվեց նախ Դիրբենտ, այստեղից՝ Սուրբ խաչ անունով քաղաքը,վոր հիմնել եր Պետրոս Մեծը Դերբենտի վրա արշավելու ժամանակ։ Այստեղ արդեն կազմվել եր հայ փոքրիկ առևտրական գաղութ, և հայկական եսկադրոնը, վոր գտնվում եր գնդապետի (հետո և գեներալ-մայորի) աստիճան ստացած Ղազար Խաչատրյանի (ռուսերեն՝ Լազար Խրիստոֆորով) հրամանատարության տակ, այնքան բուն ռազմական նպատակներ չեր ծառայում,
- ↑ Бутков, I, с. 314-315.