Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբողջ Հարավային Ղարաբաղը իշխանաց իշխան տետղոսով և դրամ կտրելու իրավունքով: Դավիթ բեկի մահը քանդում ե ամբողջ գործը, հարուցանելով ընտանի խայտառակ գործողություններ: Դավիթ բեկին հաջորդած Մխիթար սպարապետի սպանությունը հայերի ձեռքով: Խոշոր ընդհարում ոսմանցիների հետ Հյուսիսային Ղարաբաղում: 20 լուզբաշիներից կազմված պատգամավորություն Ռաշտում, գեներալ Դոլգորուկովի մոտ և Դերբենտում Ռումյանցովի մոտ։ Նոր պատգամավորություն Պետերբուրգ, նոր խոստումներ ե նոր խաբեյություններ: Գեներալ Դոլգորուկովի կարծիքը հայերի մասին: Կազմալուծման դրությունը մտնում ե և Սղնախները։ Դարձյալ մի փորձ ոսմանցիների կողմից հաշտվելու հայերի հետ և Յեսայի կաթողիկոսի մերժումը: Յեսայականություն: Դժգոհություններ: Յեսայու մահը կամ ինքնասպանությունը։ Գեներալ Ռումյանցեվը ձանձրացել ե հայերից, իսկ հայերը չեն ձանձրանում դիմումներից: Յեսայուն հաջորդած Ավան յուզբաշին մի նոր պատգամավորություն ե ուղարկում Պետերբուրգ, բաղկացած իր յեղբայր Թարխան յուզբաշուց և յերեք առևտրական հայերից։ Ռուսաց կառավարությունը գնում և թե Թարխանին և թե Ավանին։ Վերջինս լքում ե Սղնախները, վորոնք այնուհետև կորչում են անհայտության խավարի մեջ և հեռանալով Ղարաբաղից, ծառայության ե մտնում հայկական եսկադրոնի մեջ: Ինչ գնով եր նա իրան վաճառում: Սուրբ Խաչ քաղաքում, Ղզլարի հիմնարկությունը: Մահ և ժառանգներ: Մինաս վարդապետ Տիգրանյանի մուտքը ռուսաց յեկեղեցու ծոցը: Խոջայական կապիտալի առաջին շրջանի (ջուղայականի) փակումը: Առաջին պատրանք: . . . . . . . . . . . . . . . .։