միայն ապրող, կլիներ այն, ինչ եր և կարող եր լինել մի պարսկական, մի արաբական կամ մի թուրքական կապիտալ։ Յեթե հայ առևտրական կապիտալը այդպես չե յեղել, այլ ավելի գործունյա և շարժիչ, այդ միայն շնորհիվ այն հանգամանքի, վոր սա գրեթե իր մեծագույն մասով յենթարկվել ե յեվրոպական կապիտալի ազդեցության։ Այստեղից այն ահագին նշանակությունը, վոր ստացան հայ աոևտրական գաղութները։
Այսպիսի մի գաղութ մասամբ դառնում եր և Կիլիկիան։ Այնտեղ եր, վոր ավատական, ամրոցային իրականությունը ճեղքվածքներ եր ստանում ավելի բարձր տնտեսակարգից։ Իսկ այս նշանակում եր դուրս գալ Միջին դարերից մտնել կապիտալիստական դարը իր նոր աշխարհավարությամբ և հասարակական նոր շերտավորումներով։ Իտալական աոևտրական կապիտալը լավ շահագործում եր Կիլիկիան, բայց և լավ դաստիարակում եր, թե ինչպես պետք ե վաճառականներ դառնալ։ Յեվ նրա առաջին աշակերտները հենց իրանք՝ հայ բարոններն եյին, վորոնք դառնում եյին արդեն պարոններ։ Այս մի նոր տիտղոս չեր, այլ նույն հին «բարոնը», բայց կիլիկիայի տառադարձությամբ, վոր կարող եյին կրել և ավատական ամրոցներ չունեցողները։ Ազնվական հողատիրությունը թափվում եր փողատիրության մեջ։ Այս մի բնական հոսանք եր բոլոր ժամանակների և բոլոր երկրների համար։ Իսկ Կիլիկիայի համար, բացի դրանից, կար և բռնադատող անհրաժեշտությունը։ Կործանվել եր Կիլիկիայի հայոց թագավորությունը և հայ բարոնները կորցրել եյին հողն իրենց վոտների տակ, քանի վոր նրանք հողատեր եյին նվաճողի իրավունքով և նրանց ճորտ գյուղացիության մեծամասնությունը բաղկացած եր տեղացի, վոչ–հայ տարրերից։ Մնում եր հայ բարոններին վոչնչանալ իբրև դաս, ձուլվել այն տարրերի հետ, վորոնց վրա տիրում եյին։ Բայց ամենքը չգնացին կորստյան ճանապարհով. շատերն ըմբռնեցին, վոր քաղաքական անկումը վոչնչացնելով հողի ուժը, նրան համազոր մի փոխարինություն եր բարձրացնում փողի ուժժը, վոր ձեռք եր բերվում վաճառականությամբ։ Իսկ սեփական անկախաությունը կորցրած մի ժողովրդի համար առևտրական կապիտալը կարող եր լինել թափառիկ, տեղերին և հանգամանքներին հարմարվող կամ, ուրիշ խոսքով, գաղութային։ Կիլիկիայում աճել սկսած հայ առևտրական կապիտալն այս վիճակին ե յենթարկվում սկղբից և եթ, գոյացնելով մանր առևտրական գաղութներ առավելապես ծովեզրյա