Էջ:Khoja Capital.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պարսկա-թյուրքական տիրապետությունը, համեմատած նրանից առաջ յեղած դրության հետ, նպաստավոր հանգամանքներ շատ եր բերում իր հետ։ Այլևս այն ժամանակները չեյին, յերբ Լենկթիմուրի, նրա ժառանգների, թուրքմեն և քուրդ խաշնարածների անդադար շարժումներն ու հարձակումեերը պահում եյին յերկիրը մի տեսակ հրաբխային տատանումեերի վիճակի մեջ։ Պարսկա-թյուրքական իրականությունը բերում եր և խաղաղության միջոցներ, յերբ հաստատվում եր յերկուսի մշակած գրեթե միատեսակ պետականությունն իր որենսդրած վորոշ կարգերով և յերաշխիքներով։ Այս կարգը հիմնվում եր մասամբ և այն բանի վրա, վոր յերկու կողմերն ել ընդունում եյին տնտեսական բարելավման և գարգացման խոշոր նշանակությունը պետության համար: Այս մի շատ նպաստավոր հանգամանք եր` մանավանդ առևտրի համար, վոր Արևելքի հին պետականության մեջ ել խրախուսված և պաշտպանված մի պարապմունք եր։

Յեվ ահա նույն այդ պարսկա—թյուրքական պետականության սկզբնավորման դարում մենք տեսնում ենք հայ առևտրական կապիտալի աչքի ընկնող զարգացում և շարժումներ բուն Հայաստանի հողի վրա։ Տեղը դարձյալ հինն ե-Արաքսի միջին հովիտը, բայց այս անգամ վոչ թե Նախճավանից դեպի արևմուտք, ինչպես եր հռոմեյական ժամանակներում, այլ դեպի արևելք։ Այս մի փոքրիկ աշխարհ ե, սեղմված Սյունիքի լեռնաշղթայի և Արաքսի ձախ ափի մեջ, Նախճավանից մինչև Արաքսի վերջին քարավազները և այդ տարածության վրա ցրված են գյուղեր և ավաններ, ամենքն ել առևտրական`— Ջուղա, Շահկերտ, Ծղնա, Դաստակ, Ագուլիս, Որդուբաթ, Մեղրի, Կալեր և այլն,-տեղեր, վորոնք պատկանում եյին մի ժամանակ մարերին, հետո հայացած և իրանց ինքնուրույն ազգագրական հատկություններն ու տնտեսական կարողությունը պահպանած զգալի չափերով։ Մենք չենք կարող ասել, թե այդ արաքսյան առևտրական կապիտալը միշտ ել գյուղական միջավայրում ե յեղել պարփակված: Այսպես մտածել թույլ չե տալիս Ջուղայից վոչ-հեռու գտնվող հին քաղաքատեղ Ազատգիրանը, վոր անշուշտ մի ժամանակ յեղել ե առևտրական կենտրոնք բայց այժմ դժբախտաբար դեռ չուսումնասիրված ավերակների մի տարածություն ե։ Համենայն դեպս իրողությունն այն ե, վոր 16-րդ դարում արաքսյան առևտրական կապիտալը բացառապես գյուղերում և ավաններում եր պարփակված:

Այս կապիտալին ե, վոր մենք տալիս ենք խոջայական հատուկ անունը։ Խոջա, սովորաբար, նշանակում ե վաճառական ամեն